Մեր կողքին․ Նազիկ Կակոյան

Մեր կողքին․ Նազիկ Կակոյան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ, Ֆիլմ

Նազիկ Կակոյանը Արագածոտնի մարզի Ռյա Թազա եզդիաբնակ համայնքի դպրոցի տնօրենն է, ազգությամբ եզդի։
Նա կին է, ով չմոռանալով եզդիական ազգային ավանդույթները և ընտանիքի կարևորությունը կնոջ կյանքում, այնուամենայնիվ կրթությունը վեր է դասում ամեն ինչից։
Ցանկանում է, որ իր և իր նման կանանց օրինակը վարակիչ լինի իր ազգի աղջիկների համար, ովքեր ավանդույթ անունը կրող իրականում բացասական երևույթի պատճառով զրկվում են կրթության իրավունքից և վաղ տարիքում ամուսնանում։
Իր համար էլ դժվար է եղել շրջանցել ընդունված կարծրատիպերը, այդ հարցում օգնել են ծնողները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram