Ի՞նչ ազգային կերակրատեսակ ու ի՞նչ հետաքրքիր խոհանոց ունի հայերի հետ կողք կողքի ապրող եզդի ժողովուրդը, շատերին է հետաքրքիր։ Եզդիական ազգային ճաշատեսակ փորձելու համար հյուրընկալվեցինք եզդի կոլորիտային կնոջ՝ տիկին Անահիտին Ֆերիկ համայնքից։

Եզդիական ազգային կենցաղային հագուստին նմանվող կիսաշրջազգեստը հագին, գլխաշորը կապած, կազմ պատրաստ մեր հերոսը խոհանոցում սպասում է, թե ինչ կխնդրենք՝ պատրաստի։ Պատվերը եզդիական ազգային կերակրատեսակն էր․ ասում է՝ Նիդերլանդներից էլ են եկել,բոլորի համար պատրաստում է իր տատից սովորած եզդիական ազգային ճաշերը։ Իսկ այս անգամ ճաշացանկում ավելուկով ապուրն է՝ համեմված տիկին Անահիտի անուշ զրույցներով ու անցյալի պատումներով։ Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչ բնական ու տնական։

Continue reading “Եզդիական ազգային ուտեստ․ ավելուկով ապուր”




Հայաստանի սահմանները պաշտպանելիս սեպտեմբերի 14-ին Ջերմուկում իր հայ զինակից ընկերների հետ հերոսաբար ընկավ նաև ազգությամբ եզդի շեխ Յուրոն՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը։ Continue reading “Ջերմուկում հերոսացածը. Շեխ Յուրո”




Տեսանյութը պատմում է Հայաստանի ասորական ամենամեծ համայնքի՝ Վերին Դվին մասին։ 2700 բնակչից 2000-ն այստեղ ասորի են․կարելի է ասել՝ այստեղ ազգային փոքրամասնությունը հենց հայերն են։ Ասորական եկեղեցի կառուցված 1828 թվականին, ասորի քահանա, ասորի համայնքապետ, ասորական պարային համույթ, ռուսական դպրոց՝ ասորերենի պարտադիր ուսուցմամբ, խառն ամուսնություններ ասորիների ու հայերի միջեւ։ Continue reading “Ասորիներ․ Վերին Դվին”




Խիրատ Երեխաներն այս անգամ խոսում են քաղաքականությունից։ Ո՞վ է վարչապետը, ի՞նչ են անում Ազգային ժողովում, և ովքե՞ր կարող են դառնալ վարչապետ, պատասխանում են եզդի երեխաները։ Continue reading “Եզդի երեխաները քաղաքականության մասին”




Եզդի երեխաներն իրենք են ներկայացնում, թե ի՞նչ է հարսանիքը, ի՞նչ է տեղի ունենում եզդիական հարսանիքի ժամանակ և ինչու՞ են մարդիկ ամուսնանում։ Continue reading “Ի՞նչ է հարսանիքը. պատասխանում են եզդի երեխաները”




Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները հիշեցին և խոնարհվեցին 2014 թվականի նույն օրը «Իսլամական պետության» կողմից Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առջև: Հայաստանի եզդիական համայնքը նույնպես Ակնալճի եզդիական հոգևոր կենտրոնում հիշատակեց ցեղասպանության 8-րդ տարելիցը։ Continue reading “Հայաստանի եզդիները հիշատակեցին Շանգալի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը”




Խիրատի փոքրիկները «Խիրատ Երեխաներ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն եզդիական ազգային տոների մասին: Continue reading “Եզդի երեխաները` եզդիական տոների մասին”




Մեր կողքին շարքի այսօրվա հերոսը ՀՀ-ում լայն ճանաչում ունեցող, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մեծ ավանդ ունեցող, Հայաստանի 10-ը լավագույն դատավորների ցանկում ընդգրկված, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանն է։ Ռուստամ Մախմուդյանը պատմում է իր՝ որպես մասնագետի և անձի կայացման գործում Ալագյազ համայնքի դերի, պետական և հասարակակն տարբեր ոլորտներում իր անցած բուռն պրոֆեսիոնալ ուղղու, իր գերդաստանի նշանավոր անձանց, Հայաստան աշխարհի և հայ-եզդիական բարեկամության մասին։ Continue reading “Մեր կողքին․ Ռուստամ Մախմուդյան”




Մոլոկանները քրիստոնեության կրոնական ուղղության ներկայացուցիչներ են, որոնք այլաբանորեն և խորհրդանշական ձևով են մեկնում Աստվածաշունչը, չեն ընդունում եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները և խաչի պատկերները։ Այս յուրօրինակ էթնիկ խմբի կյանքը, մշակույթն ու կենցաղը լուսաբանելու նպատակով Խիրատի թիմը այցելել էր Հայաստանի միակ ամբողջությամբ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնք։ Continue reading “Հայաստանի էթնիկ գույները․Մոլոկաններ”




«Խիրատ Երեխաներ» հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում եզդի փոքրիկները իրենք են ներկայացնում, թե ովքե՞ր են եզդիները: Continue reading “Ովքե՞ր են եզդիները․պատասխանում են եզդի փոքրիկները”