Հնում եզդի ժողովրդի մոտ տարածված գերեզմանաքարերի տեսակ կար, որն այցելուների մոտ առաջացնում էր հետաքրքրություն։ Գուցե դուք էլ այցելել եք եզդիներով բնակեցված համայնքներ և նկատել եք ձիակերպ գերեզմանները ու ձեզ մոտ հարց է առաջացել, թե ի՞նչ են դրանք խորհրդանշում։ Ձիակերպ կամ խոյակերպ շիրմաքարերը, որոնք հայերի շրջանում կառուցելը նույնպես ընդունված է եղել, տեղացիների բնորոշամբ,կառուցվել են 1918 թվականի ազատամարտերի ուժեղ հեծյալ ռազմիկների գերեզմաններին։ Continue reading “Ձիակերպ գերեզմաններ․ ի՞նչ են դրանք խորհրդանշում”




Տեսանյութը պատմում է Աշտարակ ԲԿ մանկական բաժանմունքի վարիչ ազգությամբ եզդի Զինա Թեմուրովայի մասին։ 48 կիլոգրամ կշռող փոքրամարմին մեր հերոսը, պարզվում է՝ բազում մանուկների կյանքեր է փրկել, այդ մասին համեստորեն խոսում է ոչ միայն ինքը, այլ նաև՝ դրսում Հայաստանի տարբեր մարզերից բժշկուհու մոտ ժամանած և իրեն համբերատար սպասող մայրիկները։ Continue reading “Մեր կողքին․ Զինա Թեմուրովա”




Հայաստանում նշվեց Եզդի ժողովրդի համար կաևոր օրերից համարվող «Ռոժա մազալան»՝ մահացածների հիշատակի օրը: Օրվա խորհուրդը մահացածների հիշատակումն է։Արտերկրում բնակվող եզդիական համայնքը իր պարտքն է համարում ամեն տարի այս օրը գալ Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց մահացած հարազատներին։ Continue reading “«Ռոժա մազալա»՝ մահացածների հիշատակի օր”




Այն, որ եզդիական համայնքը բավական պահպանողական է ազգային ավանդույթների պահպանման տեսանկյունից, այդպես գիտեն շատերը։ Շատերն այսօր ունեն նաև ընդունված կարծրատիպեր, որ կրթություն չստանալը եզդիների շրջանում կրոնական արգելք է կամ ազգային ավանդույթ։ Continue reading “Կրթության արգելքը եզդիական համայնքում․ մի՞ֆ, թե՞ իրականություն”




Խիրատ Մեդիան մեկնարկել է մեդիաարշավ՝ «Նպաստելով կրթության դերի բարձրացմանը եզդիական համայնքում» խորագրով։ Նպատակն է եզդի երիտասարդների շրջանում առաջացնել ձգտում դեպի բարձրագույն կրթությունը։ Տեսանյութը պատմում է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի, ինչպես նաև այդ համալսարանի շրջանավարտ հիմա արդեն նույն համալսարանում դասախոս և լաբարատորիայի վարիչ Նամաթ Նամաթյանի մասին։ Continue reading “ՃՇՀԱՀ․ Կարևորելով կրթությունը”




Արմավիրի մարզի Նոր Արտագերս hամայնքը բացառիկ է․ այստեղ մշակութային բազմազանություն է․ բնակվում են հայեր, եզդիներ, ասորիներ,մինչև անգամ բելոռուսներ և ուկրաինացիներ։ Տեղի բնակիչները տարիներ շարունակ հարաբերվելով միմյանց մշակույթների հետ, արդեն անգիր գիտեն մեկը մյուսի ազգային կոլորիտը, ադաթն ու ավանդույթը։ Հենց իրենք են փաստում՝ հայերը ասորիների ու եզդիների ազգային տոնակատարություններին են մասնակցում և հակառակը։Գյուղը նախկինում կոչվել է Փոքր Շահրիար կամ տեղացիների նշմամբ՝ Ռսի Շահրիար։ Continue reading “Նոր Արտագերս. բազմամշակութային համայնք”




Արմավիրի մարզի Արմավիր գյուղում անցկացվեց «Միասնություն» խորագիրը կրող միջմշակութային միջոցառումը։ Արմավիրի մարզի 23 համայնքից 23 պարային խմբեր ներկայացրեցին հայկական մշակույթը ․այս մշակութային խաչմերուկում իրենց ազգային պարերը ներկայացրեցին նաև Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցի եզդիական պարային խումբը։ Continue reading “”




«Առաջին Հանրապետություն և եզդիներ»․ Խիրատ Մեդիայի վավերագրական ֆիլմը, որը պատմում է Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակների կայացման գործում եզդիների անգնահատելի դերի և մասնակցության մասին։ ՀՀ առաջին  հանրապետության կայացման գործում նշանակալի ներդրում ունեցավ նաև Արևմտյան Հայաստանից 1915 թվականին հայերի հետ միասին ցեղասպանությունից փրկված և Արևելյան Հայաստան տեղափոխված եզդի ժողովուրդը։ Այդ ժողովուրդը ծնեց զավակներ, որոնք հայերի հետ ձեռք ձեռքի տված կռվեցին իրենց ընդհանուր թշնամու դեմ և կարողացան մայիսյան հաղթանականր կերտելուց հետո ստեղծել իրենց ընդհանուր հայրենիքը։ Continue reading “Առաջին հանրապետություն և եզդիներ”




Տեսանյութը պատմում է յուրօրինակ արվեստի տիրապետող յուրահատուկ ձեռագիր ունեցող երիտասարդ Բաքր Թամոյանի մասին․ պատանի քանդակագործ, նկարիչ։ Բաքրն արդեն արդեն 13 տարի և՛ նկարում է, և՛ կերտում քանդակներ։  Քանդակագործությանը իր ողջ էությամբ սիրահարված այս երիտասարդը այժմ սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ավարտական կուրսում։ Continue reading “Մեր կողքին․ Բաքր Թամոյան”




Դե ինչ, արդեն մեկնարկել է ԲՈՒՀ-երի ընդունելությունը։

Մենք կարևորում ենք եզդի երիտասարդների բարձրագույն կրթությունը։ Մեր աշխատանքային գործունեության ընթաացքում մենք հասկացել ենք, որ եզդիական համայնքում հատկապես շատ սուր են կրթական խնդիրները։
Թեև Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը օրենսդրությամբ պարտադիր է, սակայն շատ եզդի երեխաներ, հատկապես՝ եզդի աղջիկները դուրս են մնում հիմնական դպրոցական կրթությունից։ Եզդիական համայնքի երիտասարդներից շատ քչերն են դպրոցն ավարտելուց հետո շարունակում կրթությունը Հայաստանի ԲՈՒՀ-երում։

Continue reading “Կարևորելով կրթությունը․ Բարձրագույն կրթության դերը եզդիական համայնքում”