Եզդիական ազգային ուտեստ․ ավելուկով ապուր

Եզդիական ազգային ուտեստ․ ավելուկով ապուր


Posted in Մշակույթ

Ի՞նչ ազգային կերակրատեսակ ու ի՞նչ հետաքրքիր խոհանոց ունի հայերի հետ կողք կողքի ապրող եզդի ժողովուրդը, շատերին է հետաքրքիր։ Եզդիական ազգային ճաշատեսակ փորձելու համար հյուրընկալվեցինք եզդի կոլորիտային կնոջ՝ տիկին Անահիտին Ֆերիկ համայնքից։

Եզդիական ազգային կենցաղային հագուստին նմանվող կիսաշրջազգեստը հագին, գլխաշորը կապած, կազմ պատրաստ մեր հերոսը խոհանոցում սպասում է, թե ինչ կխնդրենք՝ պատրաստի։ Պատվերը եզդիական ազգային կերակրատեսակն էր․ ասում է՝ Նիդերլանդներից էլ են եկել,բոլորի համար պատրաստում է իր տատից սովորած եզդիական ազգային ճաշերը։ Իսկ այս անգամ ճաշացանկում ավելուկով ապուրն է՝ համեմված տիկին Անահիտի անուշ զրույցներով ու անցյալի պատումներով։ Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչ բնական ու տնական։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram