Դասընթաց՝ «Մեդիան և ազգային փոքրամասնությունները»

Դասընթաց՝ «Մեդիան և ազգային փոքրամասնությունները»


Posted in Լուրեր

«Մարդու իրավունքներ եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից անցկացվեց երկօրյա դասընթաց՝ ազգային փոքրամասնություններին և նրանց հիմնախնդիրների լուսաբանմանը նվիրված թեմայով՝ լրագրողների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների էությանը, ինքնության պահպանության և արդյունավետ մասնակցության կարևորությանը, ուսումնասիրել ոչ միայն ոլորտում առկա խնդիրները, այլև դրանց լուսաբանման համար արդյունավետ և ճիշտ մոտեցումները։

Դասընթացի ավարտին լրագրողները և ապագա լրագրողները ձեռք բերեցին նոր հմտություններ՝ ավելի գրագետ և ճիշտ նյութեր պատրաստելով ներկայացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները, կյանքը և մշակույթը՝ հաշվի առնելով այդ համայնքի առանձնահատկությունները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram