Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում


Posted in Մարդու իրավունքներ

 

Հայաստանի Հանրապետության տոնացույցում անցած տարի ավելացավ Ազգային փոքրամասնությունների օրը, սակայն ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ Հայաստանում այդ օրը իրենց համար իրադարձային է կամ նվիրված է իրենց։ Մեր պետությունը օրացույցում այս օրը ավելացնելով ու պետական մակարդակով շնորհավորական ուղերձներ հղելով, ըստ էության, ցույց է տալիս, որ իր տարածքում կարևորվում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքներ հասկացությունը խորթ չէ պետական համակարգին։

Թեև Հայաստանը ստորագել է միջազգային պարտավորություններ ու ստեղծել ներպետական օրենսդրական համակարգ իր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման համար, այնուամենայնիվ թե՛ համայնքը, թե՛ իրավապաշտպանները գտնում են, որ այդ իրավական համակարգը կիրառման ընթացքում բավական արտահայտիչ բացթողումներ ունի։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակաում ազգային փոքրամասնությունների օր, կամ ի՞նչ սիմվոլիկա ունի այս օրը, արդյո՞ք կարող ենք ասել,որ մեր պետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram