Նախկինում՝ Սիչանլու, Ավթոնա, այժմ՝ Մեծաձոր խոշորացված համայնք։ 6 տուն, 50 բնակիչ ունեցող ամբողջովին եզդիաբնակ համայնք Թալինի շրջանում։

Continue reading “Մեծաձորը դպրոց չունի․ «էլ ի՞նչ մշակույթ, ի՞նչ ազգ»”




Սուլթան Եզիդի տոն, Cejna Êzîd կամ Eîda Êzdît

Աշխարհի եզդիները դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը կնշեն Սուլթան Եզիդի տոնը։ Continue reading “Սուլթան Եզիդի տոնը կնշվի դեկտեմբերի երկրորդ կեսին”




Թեև եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը օգոստոսին էր, սակայն այդ դեպքերի հիշատակումը դեռևս շարունակվում է։ Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի դեսպանատունը Բաղդադում հիշատակեց մարդկության դեմ ուղղված այս ոճրագործությունը։ Միջոցառմանը ներկա էին դեսպան Ալինա Ռոմանովսկին, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ դոկտոր Խալաֆ Սինջարին՝ Իրաքի վարչապետի եզդիների հարցերով խորհրդականը, Սքֆան Մուրադը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրենը, և մի խումբ եզդի փրկվածներ։ Continue reading “ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում հիշատակել է եզդիների ցեղասպանության տարելիցը”




Արագածոտնի մարզի Հակկո գյուղն է, Թուրքիային գրեթե սահմանամերձ համայքներից ևս մեկը։ Հակկոն գտնվում է Կանչ՝ Գյալթո եզդիաբնակ գյուղի անմիջապես հարևանությամբ։ Կանչ և Հակկո գյուղերը՝ Թալինին կապող միակ ճանապարհը, տարիներ շարունակ ոչ բարվոք վիճակում էր, նույնիսկ տաքսիների վարորդներն էին հրաժարվում մտնել այստեղ։
2024-ից այստեղ սկսվել է Թաթուլ-Կանչ-Հակկո ավտոճանապարհի հիմնանորոգումն ու ասֆալտապատումը։
90-ականներից սկսած գյուղից մեծ արտագաղթ է սկսվել, նախկին 120 տնտեսության փոխարեն այժմ Հակկոն ունի 15 տնտեսություն, դպրոցում՝ 20 աշակերտ։
Վերջին մեր այցելության ժամանակ տեղի բնակիչները բավական հուսալքված էին թե՛ ճանապարհի, թե՛ ջրի խնդրի պատճառով։ Այս անգամ Հակկոյում հակասական տրամադրություններ են, ոմանք հույս ունեն, որ ճանապարհը դրական փոփոխություններ կբերի գյուղացու կյանք, ոմանց համար էլ այն պարզապես նոր ճանապարհ է։



Այսօր՝ նոյեմբերի 6-ին մի խումբ գործարարներ հավաքվել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պնդում էին, որ դարձել են խաբեության զոհ։

Continue reading “Եզդի գործարարները՝ խաբեության զոհ”




Արտաշար համայնքի բնակիչների ահազանգով մեր նկարահանող խումբը ևս մեկ անգամ եղավ գյուղում․ Այս անգամ համայնքի բնակինչներից մեկը խոսեց Արտաշար գյուղի գյուղատնտեսական բերքին և բերրի հողերին պատճառվող մեծ վնասների մասին։
Խնդրի պատճառ հանդիսացող առաջին հանգամանքը նրանք նշում են այն, որ Հայաստանի երբեմնի ամենաջրառատ գետերից մեկը` Սևջուրը (Մեծամոր) ցամաքել է։ Այն սնող բնական աղբյուրները վերջին տարիներին անհետացել են, իսկ գետի հունով այսօր միայն Մեծամոր համայնքի կոյուղաջրերն են հոսում։ Ոչ միայն գետից, այլև ոռոգման ջրից զրկված հարակից գյուղերի բնակիչներն ստիպված են կոյուղաջրով նաև իրենց հողատարածքները ոռոգել։
Մյուս կողմից էլ, գյուղացիների պնդմամբ՝ անմիջապես գյուղի կենտրոնում հավաքվող Արտաշար մտնող Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրի դիմաց փակ է, այն հավաքվում է անմիջապես գյուղի կենտրոնում, տարածում գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ։
Այս վիճակի պատճառը կեղտաջրերի մաքրման կայանի բացակայությունն է:
Մյուս կողմից գյուղացու հողը վնասվում է մեկ այլ կերպ։ Արտաշարում նախկին բերրի հողերի հարևանությամբ ավազի հանք է շահագործվում, այդ պատճառով հողերը ջրազրկվում են։ Համայնքապետարանից պատասխանեցին՝ շահագործողները ընդերքաօգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով ունեն վարձակալության տրված հողամասեր։



Կանչը Թուրքիային սահմանակից համայնքներից է։ Գյուղն ամբողջապես եզդիաբնակ է։Բնակչությունը անկախության տարիներից ի վեր մեծ թվով կրճատվել է՝ արտագաղթի հետևանքով։
Կանչ գյուղը կտրված է հիմնական միջպետական ճանապարհներից ու մայրուղիներից։ 2024-ին մեկնարկեց Թաթուլ – Կանչ – Հակկո ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ասֆալտապատվում է 12 կմ ավտոճանապարհ։




Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքում հոկտեմբերի 20-ին կկայանան մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրություններ։

Continue reading “Եզդիաբնակ Ֆերիկում ընտրություններ են․ գյուղն ունի մեկ թեկնածու”




Մինչ 2021-ը, երբ Հայաստանում սկսվեց և մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացման ծրագիրը, եթե եզդիական համայնքը պարբերաբար բարձրաձայնում էր, թե խառը բնակեցված համայնքներում ինչու՞ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որպես համայնքապետ չի նշանակվում, այսօր այդ մասին ոչ միայն խոսելն է ավելորդ, այլ ազգությամբ եզդի ավագանու անդամներ ունենալն է եզդիական համայնքի համար երազանք դարձել։ Ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածության խնդիրը հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում միշտ էլ եղել է ակտուալ։ Continue reading “Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները”




Արտաշար գյուղը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղում ապրում են հայեր և եզդիներ։ Գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք ոչ խոշորացոմից առաջ, ոչ էլ հետո լուծում չեն ստանում։ Գյուղի ազգությամբ եզդի բնակիչներից մեկի խոսքերով՝ արդեն հոգնել են նույնիսկ խոսել իրենց խնդիրների մասին․ խնդիրներով զբաղվող մարմիններից նույնիսկ արձագանք չկա։ Continue reading “«Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ”