Արտաշարում գյուղատնտեսական խնդիրները չեն լուծվում․ բողոքում են գյուղացիները


Արտաշար համայնքի բնակիչների ահազանգով մեր նկարահանող խումբը ևս մեկ անգամ եղավ գյուղում․ Այս անգամ համայնքի բնակինչներից մեկը խոսեց Արտաշար գյուղի գյուղատնտեսական բերքին և բերրի հողերին պատճառվող մեծ վնասների մասին։
Խնդրի պատճառ հանդիսացող առաջին հանգամանքը նրանք նշում են այն, որ Հայաստանի երբեմնի ամենաջրառատ գետերից մեկը` Սևջուրը (Մեծամոր) ցամաքել է։ Այն սնող բնական աղբյուրները վերջին տարիներին անհետացել են, իսկ գետի հունով այսօր միայն Մեծամոր համայնքի կոյուղաջրերն են հոսում։ Ոչ միայն գետից, այլև ոռոգման ջրից զրկված հարակից գյուղերի բնակիչներն ստիպված են կոյուղաջրով նաև իրենց հողատարածքները ոռոգել։
Մյուս կողմից էլ, գյուղացիների պնդմամբ՝ անմիջապես գյուղի կենտրոնում հավաքվող Արտաշար մտնող Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրի դիմաց փակ է, այն հավաքվում է անմիջապես գյուղի կենտրոնում, տարածում գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ։
Այս վիճակի պատճառը կեղտաջրերի մաքրման կայանի բացակայությունն է:
Մյուս կողմից գյուղացու հողը վնասվում է մեկ այլ կերպ։ Արտաշարում նախկին բերրի հողերի հարևանությամբ ավազի հանք է շահագործվում, այդ պատճառով հողերը ջրազրկվում են։ Համայնքապետարանից պատասխանեցին՝ շահագործողները ընդերքաօգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով ունեն վարձակալության տրված հողամասեր։



5 thoughts on “Արտաշարում գյուղատնտեսական խնդիրները չեն լուծվում․ բողոքում են գյուղացիները”

  1. Looking for a trustworthy spot to place my bets and finally found it. The odds are incredibly fair and the live dealer games feel just like being in a real casino. Customer service never leaves me hanging and the payment options cover everything I need. A solid choice for any serious player. betgarantigiris

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *