Թեև եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը օգոստոսին էր, սակայն այդ դեպքերի հիշատակումը դեռևս շարունակվում է։ Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի դեսպանատունը Բաղդադում հիշատակեց մարդկության դեմ ուղղված այս ոճրագործությունը։ Միջոցառմանը ներկա էին դեսպան Ալինա Ռոմանովսկին, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ դոկտոր Խալաֆ Սինջարին՝ Իրաքի վարչապետի եզդիների հարցերով խորհրդականը, Սքֆան Մուրադը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրենը, և մի խումբ եզդի փրկվածներ։

ԱՄՆ դեսպանատան սոցիալական ցանցերի էջերում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ալինա Ռոմանովսկին հյուրընկալել է «Ոչ ոք չի լսում» վիրտուալ իրականության ցուցահանդեսը՝ նվիրված եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի հիշատակմանը: Այս ցուցահանդեսը, որը աջակցություն է ստացել ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով, ընդգծում է այն սարսափելի հանցագործությունները, որոնք կատարել է ԴԱԻՇ-ը եզդիների նկատմամբ՝ ներառելով փրկվածների վկայությունները և Սինջարի կադրերը: Դեսպան Ռոմանովսկին նշել է ցուցահանդեսի դերը եզդիների պատմությունը հարգելու և նրանց արդարության համար շարունակական պայքարը աջակցելու գործում:

Իր հերթին, Իրաքի վարչապետի եզդիների հարցերով խորհրդական, դոկտոր Խալաֆ Սինջարին, իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպան Ալինա Ռումանովսկուն և ամերիկյան կառավարությանը՝ եզդիական համայնքի շարունակական աջակցության համար՝ նախաձեռնությունների, պետական աջակցության և նախագծերի ֆինանսավորման միջոցով: «Մենք գնահատում ենք ամերիկյան կառավարության այս շարունակական աջակցությունը»,- հաղորդագրության մեջ նշել է Իրաքի վարչապետի եզդիների հարցերով խորհրդականը։

Լուսանկարները՝ ezidi24.com
Everything about this site screams quality. From the graphics to the overall flow, it is just a top notch experience. brricabet
Honestly the game variety here is insane. I love how easy it is to navigate through the different sections. Highly recommend br8cassinobet if you enjoy a high-energy betting experience.
I love how the site looks and feels. It makes the whole gambling experience much more enjoyable. Definitely spending more time on okjilicasino