«Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ


Արտաշար գյուղը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղում ապրում են հայեր և եզդիներ։ Գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք ոչ խոշորացոմից առաջ, ոչ էլ հետո լուծում չեն ստանում։ Գյուղի ազգությամբ եզդի բնակիչներից մեկի խոսքերով՝ արդեն հոգնել են նույնիսկ խոսել իրենց խնդիրների մասին․ խնդիրներով զբաղվող մարմիններից նույնիսկ արձագանք չկա։

Գյուղ տանող ճանապարհը սարսափելի վիճակում է․ ասում են՝ վերջին անգամ ճանապարհներն ասֆալտապատվել են դեռ անկախությունից առաջ։ Տարիներ շարունակ Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են Ախուրյան-Արաքս ջրատար և խառնվելով ոռոգման ջրերին, հոսում Արտաշարի դաշտերը, այդ ջրերով ոռոգված մշակովի հողատարածքներից ստացվող բերքը շուկայում դարձել է անմրցունակ։

Այդ ջրերն ամռանը համայնքում տարածում են գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մի քանի տարի առաջ այդ ջրի մեջ հայտնաբերել է խոլերայի բացիլներ: Բարեբախտաբար, չեն արձանագրվել խմելու ջրի կենսաբանական աղտոտման դեպքեր:

 




5 thoughts on “«Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ”

  1. [2271]gzone login at app download | legit slots gamit ang gcash,Mag-gzone login php at mag-enjoy ng legit slots gcash. Alamin din kung paano maglaro ng baccarat sa aming app. Mag-register na para makapagsimula! visit: gzone

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *