Ցեղասպանությունը չի ավարտվել․ խաղաղ ցույցեր Բոնն քաղաքում


Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը (9.12) և Մարդու իրավունքների միջազգային օրը (10.12) Բոնն քաղաքում (Գերմանիա) ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ, ժամը 13:00-18:00-ն տեղի կունենան խաղաղ ցույցեր՝ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ եզդիների շուրջ կենտրոնացնելու նպատակով։ 

10 տարի շարունակ եզդի համայնքը օգնության կարիք ունի․ կորած և ստրկության մատնված եզդիները, հայտնաբերվող մասսայական գերեզմանները, ճամբարներում առկա անմարդկային կենցաղային պայմանները, Թուրքիայի բանակի ավիահարվածները Սիրիայում և Սինջարում վկայում են, որ ցեղասպանությունը չի ավարտվել․

«Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված ու մտահոգված են հազարավոր կանանց և երեխաների կորուստներով, Սիրիայում ու Իրաքում շարունակաբար սպանվողների կյանքով, խնդրում ենք միանալ խաղաղ ցույցին՝ եզդիական կազմակերպությունների, ասոցիացիաների և բազմաթիվ հասարակական,  իրավապաշտպան  ակտիվիստների հետ»,- կոչ են անում ցույցի կազմակերպիչները:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *