Յանա Ուսոյանը մանկուց սիրել է բժշկությունն ու բժշկական ճերմակ հագուստը։ Յանան սովորում է դեղագործության մասնագիտությամբ, հետագայում ցանկանում է շարունակել կրթությունը համալսարանում։ «Այս առումով բախտս բերել է, ծնողներս աջակցում են»․ նշում է Յանան և հորդորում մյուսներին էլ չվախենալ երազանքներ ունենալուց։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Յանա Ուսոյան”
Category: Ֆիլմ
Այս անգամ հյուրընկալվել էինք Սայրան Խուբոյանին։ Մեր կողքին հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել ենք քուրդ բանաստեղծուհի Սեյրանա Ջալատի կյանքի ու գործունեության մասին։ Տիկին Սեյրանի անցած ուղին շատ կանանց է ոգեշնչում։ Նա մշտապես փորձել է իր անկատար երազանքները կապել իր երեխաների հետ։ Այժմ իր գործունեության ուղիները տարբեր են՝ պոեզիա, քուրդ կանանց իրավունքներ, քրդական մշակույթ։ Նա հենց այն կինն է, որ իր կյանքը, գրիչը և ներուժը նվիրել է այս գաղափարներին։ Continue reading “Մեր կողքին․ Սայրան Ջալադ”
Յուրահատուկ ձեռագիր, խարիզմա, դերասանական բարձր կուլտուրա, գեղեցիկ արտահայտիչ արտաքին և ինքնատիպ ձայն։ Այս ամենը հավաքվում են և ստեղծում հայ թատերարվեստում իր առանցքային դերն ունեցող Ռազմիկ Խոսրոև դերասանի բեմական կերպարը։ Մայիսի 3-ին իր ծննդյան 75-րդ ամյակն է նշում ազգությամբ ասորի, տաղանդաշատ դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը: Ռազմիկ Խոսրոևը իր ելույթներով և անհերքելի խարիզմայով առ այսօր շարունակում է հիացնել հանդիսատեսին ինչպես բեմում, այնպես էլ էկրաններին։ Դրամաներից մինչև կատակերգություններ, թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում կերտած իր դերերից յուրաքանչյուրը դերասանին դարձրել են էլ ավելի սիրելի իր հանդիսատեսի կողմից։ Continue reading “Մեր կողքին․ Ռազմիկ Խոսրոև”
Այս անգամ «Մեր կողքին» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնելու ենք ազգությամբ եզդի, ծրագրավորող Թեմուր Խուդոյանին։ Թեմուրն այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժնի 3-րդ կուրսում։ Բավական երիտասարդ տարիքում ուսանելուն զուգահեռ ինքն էլ դասավանդում է Learning Mission կազմակերպությունում և ԵՊՀ-ում։ Թեմուրի ճանապարհը հարթ չի եղել, սակայն նա կարողանում է վստահ քայլերով առաջ գնալ։ Continue reading “Մեր կողքին․ Թեմուր Խուդոյան”
Լրագրող, մանկավարժ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող, շոկոլադագործ, սիրված կին և մայր։ Այո, այս բոլորը մեկ կնոջ կյանքի ձևի և բովանդակության մեջ կարելի է տեղավորել։ Խոսքը ազգությամբ եզդի Զեմֆիրա Քալաշյանի մասին է։
Մի կնոջ, ում խորը համոզմամբ եզդի կինը շատ շատ ուժեղ կարող է լինել, միայն թե մի փոքր երազել և ինքն իրեն հավատալ կարողանա։ Continue reading “Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան”
Ողջ աշխարհի հետ միասին Ամանորն են պատրաստվում նշել նաև Հայաստանի եզդիները։ Ճիշտ է, եզդիները ունեն իրենց ազգային Նոր տարին, որը նշվում եմ ամեն տարի գարնանը, սակայն այս Ամանորը նրանք համարում են միջազգային տոն և նշում բոլորի հետ միասին։
Մեզ հյուրընկալել էր Շեխ Տոսնի ընտանիքը, որտեղ տան բոլոր անդամները նախատոնական եռուզեռի մեջ էին։
Շեխ Տոսնն ու իր կինը` տիկին Հնարը մեզ մանրամասն պատմեցին, թե ինչ են նախընտրում դնել սեղաններին և ինչ չի կարելի դնել։
Continue reading “Ինչպես են Հայաստանի եզդիները նշում Նոր տարին”
Մեր կողքին հաղորդաշարի հերթական հերոսը Տիգրան Իզրյանն է։
Նա այն եզդի երիտասարդներից է, ով իր փորձով և հաջողության պատմությամբ ցանկանում է իր՝ եզդիական համայնքի երիտասարդներին ոգևորել և ուղղորդել նրանց դեպի կրթություն։
Տիգրանը 23 տարեկան է, մասնակցել է Արցախյան 44օրյա պատերազմին, վերադարձել է և շարունակել կրթությունը, սովորում է Երևանի պետական համալսարանում, աշխատում՝ Մեծամորի համայնքապետարանում։ Այս ամենին զուգահեռ նշում են, որ նա նաև փայլուն ֆուտբոլիստ է։
Տիգրանն այն համոզմանն է, որ կրթվելու և հաջողությունների հասնելու նախաձեռնողականությունը պետք է լինի երիտասարդների կողմից, սակայն շատ կարևոր է, որ ընտանիքը, ծնողները ևս կարևորեն կրթությունը և աջակցեն երիտասասրդներին։ Նա կարծում է, որ դրա համար պետք է առաջին հերթին աշխատել եզդիական համայնքների ընտանիքների հետ։
Նազիկ Կակոյանը Արագածոտնի մարզի Ռյա Թազա եզդիաբնակ համայնքի դպրոցի տնօրենն է, ազգությամբ եզդի։ Continue reading “Մեր կողքին․ Նազիկ Կակոյան”
Այսօր հյուրընկալվել էինք Ռյա Թազա գյուղ՝ եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ներկա գտնվելու, քանի որ հայաստանաբնակ եւ աշխարհի եզդիները թխում են տարեսկզբի Կլոճը։ Continue reading “Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)”
Խըդըր Նաբի կամ Խըդըր Էյլասի տոն․ սա եզդիական ավանդական ամենահայտնի և մեծ շուքով նշվող տոներից մեկն է։ Continue reading “Եզդիները նշում են սիրո հովանավոր Խըդըր Նաբիի տոնը”