Մեր կողքին․ Տիգրան Իզրյան

Մեր կողքին․ Տիգրան Իզրյան


Posted in Ֆիլմ

Մեր կողքին հաղորդաշարի հերթական հերոսը Տիգրան Իզրյանն է։

Նա այն եզդի երիտասարդներից է, ով իր փորձով և հաջողության պատմությամբ ցանկանում է իր՝ եզդիական համայնքի երիտասարդներին ոգևորել և ուղղորդել նրանց դեպի կրթություն։

Տիգրանը 23 տարեկան է, մասնակցել է Արցախյան 44օրյա պատերազմին, վերադարձել է և շարունակել կրթությունը, սովորում է Երևանի պետական համալսարանում, աշխատում՝ Մեծամորի համայնքապետարանում։ Այս ամենին զուգահեռ նշում են, որ նա նաև փայլուն ֆուտբոլիստ է։

Տիգրանն այն համոզմանն է, որ կրթվելու և հաջողությունների հասնելու նախաձեռնողականությունը պետք է լինի երիտասարդների կողմից, սակայն շատ կարևոր է, որ ընտանիքը, ծնողները ևս կարևորեն կրթությունը և աջակցեն երիտասասրդներին։ Նա կարծում է, որ դրա համար պետք է առաջին հերթին աշխատել եզդիական համայնքների ընտանիքների հետ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram