Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան

Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան


Posted in Ֆիլմ

Լրագրող, մանկավարժ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող, շոկոլադագործ, սիրված կին և մայր։ Այո, այս բոլորը մեկ կնոջ կյանքի ձևի և բովանդակության մեջ կարելի է տեղավորել։ Խոսքը ազգությամբ եզդի Զեմֆիրա Քալաշյանի մասին է։

Մի կնոջ, ում խորը համոզմամբ եզդի կինը շատ շատ ուժեղ կարող է լինել, միայն թե մի փոքր երազել և ինքն իրեն հավատալ կարողանա։

Զեմֆիրան պատահականության սկզբունքով հայտնվում է լրագրության ֆակուլտետում, հետո հասկանում է, որ ուզում է ավելի խորը ուսումնասիրել իր՝ եզդիական համայնքը և նրա խնդիրները,․ կատարում է հետազոտություններ համայնքային խնդիրների մասին, սկսում աշխատել եզդիական համայնքներում կրթության կարևորության բարձրացման ուղղությամբ, հնարավորություն ստանում դրսևորել իրեն մանկավարժության ոլորտում, սկսում է եզդիաբնակ համայնքներում դասավանդել եզդիերեն։ Այս ամենին զուգահեռ հասցնում է աշխատել Հանրային ռադիոյում, մեկնում Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Փոքրամասնությունների կրթական ծրագրին»։ Այս ամենով Զեմֆիրան իրեն չի սահմանափակում, փորձում է դրսևորել իրեն նոր և լրիվ այլ ոլորտում․ սկսում է շոկոլադներ արտադրել՝ ամենակարևորը՝ մաքուր շոկոլադային հիմքով, համեմված չրերով և ընդեղենով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram