ℹ Մայիսի 10-ից 13-ը Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքում տեղի ունեցավ Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոն ՀԿ-ի «Հանրային ծառայությունների զգայունացում և եզդի երիտասարդների ներգրավում քաղաքականության դիսկուրսում» ծրագրի շրջանակներում դասընթաց երիտասարդների հետ։ Նրանք ավելի խորությամբ սովորեցին իրենց իրավունքների մասին, ծանոթացան դասընթացավարների ու ոչ ֆորմալ կրթության հիմունքների հետ։