Ինչ առաջարկություններ ստացավ Հայաստանը ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ում

Ինչ առաջարկություններ ստացավ Հայաստանը ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ում


Posted in Mafê meriva, Nûçe, Լուրեր, Մարդու իրավունքներ

Երեկ ՄԱԿ-ում Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) շրջանակներում քննարկվում էր Հայաստանի զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ զեկույցը կազմելիս հաշվի են առնվել նաև Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի արված դիտարկումներն ու առաջարկությունները։ Լսումներին Հայաստանին արված հիմնական առաջարկությունները՝ կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ, վերաբերվում էին աղջիկների կրթության իրավունքին, խտրականության դեպքերին, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ և իմաստալից մասնակցությանը։

Վատիկանը առաջարկել է ուշադրություն դարձնել աղջիկների կրթության իրավունքի հասանելիությանը ազգային փոքրամասնությունների շրջանում։

Իտալիան առաջարկել է քայլեր ձեռնարկել ազգային փոքրամասնությունների շրջանում խտրականության  դրսևորումների վերացման ուղղությամբ

Ճապոնիան առաջարկել է ջանքեր գործադրել կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելու   ուղղությամբ

Լյուքսեմբուրգը նշել է, որ վատ կառավարման հետևանքով չի ապահովվում ազգային և կրոնական փոքրամասնությունների խաղաղ հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու իրավունքը։

Նեպալը առանձնացրել է ազգային փոքրամասնությունների քաղաքական մասնակցության խնդիրը․․․




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram