Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը

Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը: Մոնիթորինգ խմբի գլխավոր նպատակն է քննել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների իրական դրությունը Երկրում, գնահատել Մասնակից երկրի կողմից պարտավորությունների կատարումը և, որտեղ հնարավոր է, խրախուսել Մասնակից երկրին՝ աստիճանաբար հասնելու կատարման ավելի բարձր մակարդակի։

Այցի շրջանակներում փորձագետների խումբը եղել է Արմավիրի մարզի Երասխահուն և Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքներում։ Երասխահուն համայնքի միջնակարգ դպրոցում քննարկմանը Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի կողմից ներկա էին կազմակերպության ղեկավար Սաշիկ Սուլթանյանը և կանանց, երեխաների, կրթական ծրագրերի համակարգող Իսաբել Բրոյանը։

Այսօր տեղի է ունեցել հերթական հանդիպումը կազմակերպության ներկայացուցիչների և փորձագետների խմբի միջև, որի ժամանակ ներկայացվել են առաջարկություններ Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների խնդիրների առնչությամբ։ Մասնավորապես Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը առաջարկել  է՝

  1. Մշակել և իրականացնել ազգային այնպիսի ռազմավարություն, որը կլուծի ազգային փոքրամասնությունների լեզուների և ինքնության պահպանման հետ կապված խնդիրները։
  2. Ապահովել ազգային փոքրամասնությունների լեզուներով նախադպրոցական կրթություն
  3. ՀՀ-ը պետք է ազգային փոքրամասնություններ ուսուցիչների համար կազմակերպի արդյունավետ լեզվական ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ, որոնք պետք է ներառեն գիտելիքներ ինչպես դասավանդման մեթոդաբանության, այնպես էլ մշակույթի, ինքնության և ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքների վերաբերյալ:
  4. Ազգային փոքրամասնությունների ուսուցիչների աշխատավարձի հաշվարկման բանաձևը պետք է տարբերվի կրթական համակարգում առկա հիմնական բանաձևից, որպեսզի որակյալ ուսուցիչները ներգրավվեն կրթական գործընթացում։ Վերջիններիս համար պիտի սահմանվի պատշաճ աշխատավարձ։
  5. Եզդիների լեզուն պետք է պարտադիր առարկա դառնա այն վայրերում, որտեղ վերջիններս ապրում են կոմպակտ: Ավելին, ուսման առաջին դասարաններում սովորողները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրելու այլ առարկաներ իրենց մայրենի լեզվով:
  6. Ստեղծեք փորձագիտական խումբ` որակյալ դասագրքեր գրելու և տպելու համար, իսկ այդ գործընթացը դարձնել մաքսիմալ թափանցիկ։
  7. Պատրաստել հաղորդումներ փոքրամասնության լեզուներով Հանրային հեռուստաընկերության եթերում: Հանրային ռադիոյի ազգային փոքրամասնությունների բաժինների առկայությունը իմաստալից դարձնել, որպեսզի այն նպաստի փոքրամասնությունների լեզվի պահպանմանը:

Հիշեցնենք, որ փորձագետների պատվիրակությունը ամփոփելով այս գործընթացը՝ կազմում է սեփական զեկույց։ Այդ զեկույցը առաջարկվող հանձնարականների հետ միասին ներկայացվում է Նախարարների կոմիտեին՝ որը կարող է որոշել դրանք ուղղել տվյալ Երկրին։

 




One thought on “Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram