Կորոնավիրուսի մասին ՄԻՊ ուղեցույցը` Հայասատանի 4 ազգային փոքրամասնությունների լեզուներով

Կորոնավիրուսի մասին ՄԻՊ ուղեցույցը` Հայասատանի 4 ազգային փոքրամասնությունների լեզուներով


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Կորոնավիրուսի ահագնացող ճգնաժամի պայմաններում դրա հետևանքներն առավելապես կարող են ծանր լինել հասարակության խոցելի խմբերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների համար։

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված աննախադեպ ճգնաժամի ի հայտ գալուց հետո, դեռևս անցած ամիս՝ նախ Եվրոպայի Խորհուրդը, ապա նաև ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարություններ տարածեցին՝ կոչ անելով երկրներին քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի մասին տեղեկատվական-ուսոցողական նյութերը ազգային փոքրամասնությունների լեզուներով հասանելի դարձնելու համար։

Ելնելով արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկություններն ազգային փոքրամասնությունների համար մատչելի լեզվով հասանելի դարձնելու կարևորությունից՝ դեռևս անցած ամիս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը եզդիերեն և քրդերեն լեզուներով, ապա նաև՝ ռուսերեն, անգլերեն, ասորորեն և հնդկերեն լեզուներով։

Ավելի վաղ, Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի»  նախաձեռնությամբ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին պաշտոնական տեղեկատվական նյութը թարգմանվեց եզդիերեն, ապա՝ ասորերեն և հունարեն լեզուներով: Կազմակերպությունը նաև կոչ արեց բոլոր պետական մարմիններին թարգմանել կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր տեղեկատվական նյութերը ազգային փոքրամասնությունների լեզուներով` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում այս հարցում օժանդակել նաև Պարետատանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram