Կրթության մատչելիությունը ազգային փոքրամասնությունների համար

Կրթության մատչելիությունը ազգային փոքրամասնությունների համար


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Այն վայրերում, որտեղ ազգային  փոքրամասնությունների լեզուները առավելապես օգտագործվում են բանավոր ձևով, չկան  պրոֆեսիոնալ պատրաստված ուսուցիչներ կամ քիչ են ուսումնական նյութերը, պետությունները պետք է ջանքեր գործադրեն գտնելու ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման արդյունավետ մեթոդներ,  մշակեն այնպիսի մեթոդաբանություն, որը  կապահովի նրանց լեզվի ուսուցման գիտական որակ: Այս եղանակով էլ պետությունները նպաստում են ազգային փոքրամասնությունների շրջանում դպրոցական կրթության առավել բարձր որակի ապահովմանը։

Իշխանությունները պետք է ապահովեն համապատասխան ուսումնական ծրագրերի մշակում և ուսուցիչների վերապատրաստում ազգային փոքրամասնությունների լեզվով։ Նման հաջող կիրառված փորձ ունի Ավստրալիան։ Իշխանությունները պետք է ներառեն ազգային փոքրամասնությունների պատմության, մշակույթի և ավանդույթների ուսուցումը հիմնական ուսումնական ծրագրում:

Ֆիլիպիններում իրազեկության բարձրացմանն ուղղված գործողությունները օգնում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչ  ծնողներին հասկանալու մայրենի լեզվով կրթության արժեքը և փարատել այն մտավախությունը, որ իրենց երեխաները կարող են արագորեն  սովորել «իշխանության լեզուն»։ Կամբոջայում կար կրթական ծրագիր, որով հեռավոր շրջաններից ընտրում էին ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող ուսուցիչներ, ովքեր տեղափոխվում էին բարձր լեռնային գոտիներ և դասավանդում  տեղի փոքրամասնության երեխաներին։

Բոլոր սովորողները պետք է միմյանց ավելի լավ ճանաչեն: Երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ազգային փոքրամասնությունների մշակույթների և լեզուների մասին։ Այս պահանջների կատարման համար կրթական շրջանակներում պետք է խրախուսվի միջմշակութային երկխոսությունն ու հանդուրժողականությունը։ 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram