Լեզվական իրավունքների էությունը

Լեզվական իրավունքների էությունը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

«Լեզվական իրավունքները»  մարդու այն իրավունքներն են, որոնք ազդեցություն ունեն  պետական գերատեսչությունների, մասնավոր անձանց և այլ սուբյեկտների կողմից լեզվին նախապատվություն տալու կամ այն օգտագործելու վրա:

 Լեզուն որոշիչ նշանակություն ունի մարդու էության և մշակույթի համար և համարվում է ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Այդ իսկ պատճառով, լեզվին վերաբերող հարցերը չափազանց կարևոր են լեզվական փոքրամասնությունների համար, որոնք ձգտում են պահպանել իրենց առանձնահատուկ բնույթը և մշակութային ինքնությունը, երբեմն՝ մարգինալացման, մեկուսացման և խտրականության պայմաններում:

 Լեզվական իրավունքների տակ կարելի է հասկանալ այն մի շարք պահանջները, որոնք պետական մարմիններին պարտավորեցնում են օգտագործել որոշ լեզուներ մի շարք հանգամանքներում, կամ չխոչընդոտել մասնավոր անձանց  իրենց լեզուն և արտահայտչամիջոցները ընտրելու հարցում: Այս պարտավորությունները կարող են ներառել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն օգտագործելու իրավունքի ճանաչում կամ պաշտպանություն: Լեզվի օգտագործման հետ կապված մարդու իրավունքները դրանք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերով և ուղեցույցներով սահմանված իրավական պահանջների համադրություն են՝ ուղղված ինչպես լեզվին կամ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի, այնպես էլ պետության մեջ լեզվական բազմազանությանը վերաբերող հարցերի կարգավորմանը։ 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram