Հարցազրույց Հայաստանի առաջին եզդի դատավոր Ռուստամ Մախմուդյանի հետ

Հարցազրույց Հայաստանի առաջին եզդի դատավոր Ռուստամ Մախմուդյանի հետ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Խիրատ Մեդիայի հարցազրույցը իրավագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ ԱԺ-ում եզդիական համայնքի նախկին պատգամավոր, այժմ արդեն՝ վարչական դատարանի նորանշանակ դատավոր Ռուստամ Մախմուդյանի հետ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ապրիլի սկզբին  Ռուստամ Մախմուդյանը նշանակվեց վարչական դատարանի դատավոր։ Այս նշանակումը կարևոր իրադարձություն էր Հայաստանի եզդիական համայնքի կյանքում՝ հատկապես ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության ապահովման հարցի համատեքստում։ Այս առիթով՝ Խիրատ Մեդիան զրույց է ունեցել պարոն Մախմուդյանի հետ․

   Պարոն Մախմուդյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչական դա­տա­րա­նի դատավորի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հա­ջո­ղու­­թյուն­ներ նոր պատասխանատու աշխատանքում։

Շնորհակալ եմ շատ շնորհավորանքների համար: Առիթից օգտ­վե­լով, ես էլ Ձեզ եմ շնորհավորում նոր ծրագրային նախաձեռնություններով հան­դես գալու կապակցությամբ, միաժամանակ ցանկանալով, որ դրանք լինեն երկ­ա­րա­ժամկետ և ի նպաստ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների:

   Եզդիական համայնքի կյանքում Ձեզ դատավոր նշանակելը եղավ նշա­նա­կա­լի իրադարձություն։ Դուք նորանկախ Հայաստանի պատմության մեջ եղաք առա­ջին եզդի խորհրդարանականը (պատգամավորը): Հիմա էլ, փաստորեն, դար­ձաք առաջին եզդի դատավորը։ Ի՞նչ է Ձեզ համար դա նշանակում և ինչ­պիսի՞ զգացողություններ ունեցաք։

Իրականում եղավ այդպիսի բան, և լինելով Հայաստանի եր­ր­որդ անկախ հանրա­պե­տու­թյան առաջին եզդի պատգամավորը, իսկ հե­տա­գա­յում՝ առաջին դատավորը՝ ինչ խոսք, կար նախ հպարտության զգացում։ Մեկ անգամ ևս հետադարձ հայացք նետելով քո անց­յալին, կրկին արձանագրելով ճիշտ ապրելու դեպքում՝ համարժեք գնահատվելու փաս­տը: Բայց այդ հպարտությունն իր մեջ ներ­ա­ռում է նաև պա­տաս­խա­նա­տվու­թյան զգացում հա­սա­րակության և պետության առջև՝ անձնվիրաբար ծառայելու Հա­­յաստանի Հան­րա­պե­տու­թյանը և նրա քա­ղա­քա­ցի­ներին՝ անկախ տարիքից, ազ­գու­թյունից, ռասսայից, մաշկի գույ­նից, սո­ցիա­լա­կան կամ այլ տեսակի դրությունից: Ես, իհարկե, առիթից օգտվելով մեկ ան­գամ ևս կա­­րող եմ արձանագրել, որ ոչ միայն Խոր­հրդարանում և դատարանում, այլ նաև իմ նախկին և ներկա բոլոր աշ­խա­տա­վայ­րերում  մշտապես եղել եմ եզդիական հա­մայն­քի առա­­ջին ներկայացուցիչը, այդ թվում նաև Երևանի պետական համալսարանի իրա­վա­գի­տու­թյան ֆակուլտետում, ՀՀ Մարդու իրա­վունք­նե­րի պաշտ­պանի աշ­­խա­­­տակազմում՝ զբա­­ղեցնելով բարձր, պա­տաս­­խա­­նա­տու պաշտոններ և այլն: Բոլոր տեղերում էլ հա­մար­ձակ և բաց ճակատով թողել եմ դրական <<ձեռագիր>>, և պատրաստվում եմ այս բարձր ու պատվաբեր պաշտոնում էլ գործեմ այնպես, որպեսզի մշտապես <<վայելեմ>> ար­դա­րա­դա­տություն իրականացնելու հա­ճույքը, իսկ արդարադատության իրականացումը իրա­վա­կան պետության ամենաառաջնային անկյունաքարերից մեկն է, որին ձգտել և ձգ­տում են աշխարհի բոլոր պետությունները:

     Ձեր նշանակումը կարևոր իրադարձություն է նաև երկրում առհասարակ ազգային փոք­րա­մասնությունների ներկայացուցիչների ներգրավվածության տես­անկ­յու­նից։ Այս առումով հետաքրքիր է իմանալ ձեր կար­ծիքը Հայաստանում հա­սա­րա­կական-քա­ղա­քա­­կան կյանքին ազգային փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի մաս­նակ­ցության հարցի և մա­կար­դա­կի վե­րա­բեր­յալ։

Հայաստանի Հանրապետությունը համաձայն Սահմանադրության՝ ինքնիշխան ժո­ղո­վր­դավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ, մարդը և նրա իրա­վունք­ներն ու ազատությունները բարձրագույն և անօտարելի ար­ժեք­ներ են: Պետք է նշել, որ տվյալ երկրի հիմնական էթնիկ ժողովրդի հետ ապրող ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­ների իրավական կարգավիճակի լիարժեքությունն ար­տա­ցոլվում է երկու ձևով՝ 1)Սա­հ­մա­նադ­րա­իրա­վական կարգավորումներով, և 2)պե­տու­թյան և նրա իշխանությանն մարմինների կող­մից տարվող ներքին քա­ղա­քա­կա­նու­թյուն իրականացնելով: Մի բան հստակ է, պե­տու­թյու­նը երկու առումով էլ երաշխավորել է ազգային փոքրամասնությունների ներ­գրավ­վա­ծու­թյու­նը հա­սա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքին, ընդ որում սկսած 1990-ական թվա­կան­նե­րից, տա­րեց տարի ընդ­լայն­վում է պետության տրված հնարավորությունը: Ցավոք, այդ հար­­ցում տեմպերի դան­դա­ղեցման մեջ մեր ազգակից հայրենակիցներն էլ իրենց մեղքի բա­ժինն ունեն: Հա­ճախ եմ նկատել, երբ մասնավոր զրույցներում դժգոհում են երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու պակաս հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, բայց նախ պետք է ստանալ պատշաճ կրթություն, համապատասխանել նման պաշ­տոն­նե­րում նշանակվելու համար անհրաժեշտ չափանիշներին, այնուհետև դա­տո­ղու­թյուն­ներ անել: Եթե համառոտ փորձենք ներկայացնել, ապա պետք է նշել, որ Հա­յաս­տա­նի Հան­րապետությունում ազգային փոքրամասնությունները ոչ ի­հար­կե մեծ ծա­վալ­նե­րով, սակայն այս կամ այն ձևով ներգրավված են երկրի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյանքին, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Այլ բան է, որ պետությունը պար­­զապես պետք է կարողանա վարել այնպիսի քա­ղա­քա­­կանություն, որպեսզի բոլոր ազ­գա­յին փոքրամասնությունների ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ովքեր ունեն այս կամ այն մաս­նա­գի­տությամբ բարձրագույն կրթություն, որոշ դեպքերում հավասար պայմաններում նա­խա­պատ­վություն ստանան այս կամ այն աշխատանքում նշանակվելիս:

     Ըստ Ձեզ, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի պետությունը ազգային փոք­րամաս­նությունների ներկայացուցիչներին ակտիվ հասարակական-քաղաքական կյան­­քին ներգրավվելու համար:

Ինձ թվում է Ձեր այդ հարցը նախորդ հարցի տրամաբանական շա­րունա­կու­թյունն է, և ինչ խոսք, պետական իշխանության մարմինները մի քանի կարևոր գոր­ծողություններ կա­րող են կատարել․ մասնավորապես՝ կարելի է ընդհուպ հաշ­վառում իրականացնել, թե երկ­րում տվյալ պահին որքան ազգային փոք­րա­մաս­նու­թյան ներ­կա­յացուցիչներ կան, ովքեր ու­նեն բարձրագույն կրթություն, սա­կայն հա­մա­պա­տաս­խան աշխատանքի ըն­դուն­վելու հնա­րա­վորություն չունեն: Ընդ որում, մասնավոր սեկտորում աշխատանքի անց­նելու առու­մով որևէ նման հարց առաջանալ չի կարող, քանի որ մասնավոր կազ­մա­կեր­պու­թյան սե­փա­կա­նա­­տերերն իրենք անձամբ են շահագրգռված, որ­պեսզի իրենց ըն­կե­րու­թյունում այս կամ այն աշխատակիցը լինի ար­հես­տավարժ՝ անկախ նրա ազգությունից կամ այլ կար­գա­վի­ճա­կից:

    Պարոն Մախմուդյան, դուք երկար տարիներ աշխատել եք ՄԻՊ աշխա­տա­կազ­­մում, զբաղվել եք իրավապաշտպան գործունեությամբ և քաջ­ա­տեղ­յակ եք մար­դու իրա­վունք­ների պաշտպանության խնդիրներին։ Ի՞նչպես կգնահատեք մար­­­դու իրա­վունք­նե­րի պաշտպանության ներկայիս վիճակը Հայաստանում ընդ­հան­­րա­պես և ազգային փոք­րամասնությունների իրավունքների պաշ­տպ­ան­ու­թյան վի­ճակը՝ մասնավորապես։

Այո, իրականում շուրջ 8 տարի աշխատել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտ­պա­­նի աշ­խատակազմում, հիմնականում զբաղվել եմ քրեադատավարական և զին­ծառայողների իրա­վունքների պաշտպանության հարցերով: Ես դա մշտապես ասել եմ, և հիմա մեկ ան­գամ ևս պնդում եմ, որ Հայաստանում խտրականության հո­ղի վրա մարդու իրա­վունք­նե­րի խախտման դեպքեր ըստ էության արձանագրված չեն, մարդու և քաղաքացու հիմ­նա­կան իրավունքների ենթադրյալ խախտումներն ա­ռա­վելապես կրում են համընդհանուր բնույթ, և ոչ թե մասնավորեցված: Թե՛ տա­րի­ներ առաջ, թե՛ նոր քաղաքական իշխանության պայ­մաններում ազգային փոք­րա­մաս­­նությունների իրավունքների պաշտպանության վի­ճա­կը բավարար է, ավելին՝ պե­տական կառավարման համակարգում կան դեպքեր, երբ պա­տաս­խանատու պաշ­­տոնները վստահվել են հենց ազգային փոքրամասնության ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:

   2018թ. մայիսին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փա­շի­ն­յա­նին ուղ­ղված ձեր հարցերից մեկը Հայաստանում իշխանությունների կողմից ազ­գային փոք­րամասնությունների նկատմամբ վարվող քաղա­քա­կա­նու­թյան բաց­թողումների մասին էր։ Ի՞նչ ունենք մենք այսօր այս ուղղությամբ։

Ես շարունակում եմ պնդել այդ հարցս նույնիսկ այսօր, որ երկրում տեղի ու­նե­ցած իշխանափոխության արդյունքում որևէ նկատելի փոփոխություն նախկինի հա­մե­մատ տեղի ունենալ չէր կարող, քանի որ այդպիսի խնդիրներ չկային: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին առնվազն համաձայնվեց, որ այդ բնագավառում վիճակն առավել քան բավարար է: Դրա հետ մեկտեղ, մենք այսօր ունենք մի քանի հարցեր․ նախկինում մշակված «Ազգային փոք­րա­մաս­նու­թյունների իրավական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույ­նիսկ շր­ջանառության մեջ դրված չէ, Հանրային խորհրդի կազմում ստեղծվող ազ­գա­յին փոքրամասնությունների հարցերով պալատն այդպես էլ մնացել է թղթի վրա և այլն: Ընդ որում, հարկ է նշել, որ տարբեր քաղաքական իշ­խա­նու­թյունների ժա­մանակ ազգային փոքրամասնությունների նկատմամբ նե­գ­ա­տիվ վերաբերմունքն առա­վելապես առկա էր մինչև 1998 թվականը: Դրանից հետո թե պետության վա­րած քաղաքականությունը, և թե Հայաստանի ստանձնած միջազգային պար­տա­վո­րությունները նպաստեցին, որպեսզի ազգային փոքրամասնությունները լիար­ժե­քո­րեն իրացնեն իրենց վերապահված հնարավորությունները:    




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram