Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունը

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Փոքրամասնությունների խնդիրներով աշխատանքային խմբի մեկնաբանության համաձայն, փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանության ցանկացած միջոցառում պետք է ուղղված լինի առաջին հերթին փոքրամասնություններին պատկանող անձանց ֆիզիկական գոյության պահպանմանը, ներառյալ` ցեղասպանությունից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելը:

Դուրբանի 2001 թվականի հռչակագրում սահմանվում է, որ այն բնակավայրեորւմ, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, պետք է պաշտպանված լինի «նրանց էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը, և որ այդ փոքրամասնություններին պատկանող անձինք պետք է ունենան հավասար հնարավորություններ և օգտվեն  մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, առանց որևէ  տիպի խտրականության։ (հոդված 66)։ 

Ինչպես 2004-ի հունվարին Ստոկհոլմի միջազգային ֆորումում նշեց ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը. «Մենք պետք է պաշտպանենք հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքները, քանի որ նրանք ամենից հաճախ դառնում են ցեղասպանության զոհ»:

Անհարգալից վերաբերմունքը, անպաշտպանությունը և փոքրամասնությունների իրավունքների չպահպանումը  կարող են  լինել այն հիմնական գործոնները, որոնց պատճառով շատ հաճախ  ազգային փոքրամասնության համայնքները ստիպված են լինում տեղահանավել այս կամ այն բնակավայրից դեպի այլ բնակատեղի, երբեմն էլ կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ անգամ համայնքը վերանալու վտանգի առաջ կանգնի։ Ստացվում է, որ փոքրամասնությունների  պարտադրված տեղահանվելու հանգամանքը կարող է վկայել այն մասին, թե  ինչպես են պաշտպանվում ազգային փոքրամանսնությունների իրավունքները այն երկրում, որտեղից նրանք ստիպված են լինում հեռանալ։  

Կարևոր է նշել, որ փոքրամասնությունների գոյությունը պաշտպանելը նաև պահանջում է հարգանք և պաշտպանություն նրանց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ, ինչը նրանց ազգային կամ համայնքնային ինքնության կարևորագունյ տարրերից են:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram