Անհրաժեշտ է անհապաղ կանխել COVID-19-ի անհամաչափ ազդեցությունը ռասսայական և էթնիկ փոքրամասնությունների վրա․ ՄԱԿ

Անհրաժեշտ է անհապաղ կանխել COVID-19-ի անհամաչափ ազդեցությունը ռասսայական և էթնիկ փոքրամասնությունների վրա․ ՄԱԿ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Հունիսի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ COVID-19-ը անհամաչափ և առավել բացասական ազդեցություն ունի հատկապես ազգային,կրոնական և լեզվական փոքրամասնությունների վրա։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետությունները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն առկա անհավասարության հետևանքներին և խտրական վերաբերմունքին, որոնց ենթարկվում են տարբեր խմբերի անձինք, այլև դրանց խորքային պատճառներին։

Հայտարարության մեջ խոսվում է նաև պետությունների կողմից ազգային և էթնիկ փոքրամասնությունների խմբերի նկատմամբ Covid-19-ի մասով առանձին քաղաքականություն մշակելու և իրականացնելու անհրաժեշտության մասին։

Հայտարարության տարածումից հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքնրերի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակեց նաև Covid-19-ի՝ ազգային և էթնիկ փոքրամասնությունների վրա ազդեցությունը մեղմելու կամ վերացնելու մասին ուղեցույցները։

  • COVID-19-ը անհամաչափ և առավել բացասական ազդեցություն ունի ազգային,կրոնական և լեզվական փոքրամասնությունների վրա:
  • Որոշ փոքրամասնությունների շրջանում մահվան դեպքերը մի քանի անգամ գերազանցում են ընդհանուր նորման։
  • Փոքրամասնությունների համայնքները մեծապես զգայուն են նաև համավարակի տնտեսական հետևանքների նկատմամբ։
  • Որոշ փոքրամասնությունների համար ապահովված չեն  սոցիալական հեռավորության և մեկուսացման հնարավորությունները։
  • Շատ ազգային և էթնիկ խմբեր  էլ ապրում են ջրի և սանիտարական անբավարար հասանելիության պայմաններում։
  • COVID-19- ի մասին տեղեկատվությունը բավարար մատչելի ու հասանելի չէ  ազգային  փոքրամասնությունների լեզուներով։
  • Շատ երկրներ մշակում են հատուկ քաղաքականություն և կիրառում են հատուկ միջոցներ ազգային փոքրամասնությունների վրա Covid-19-ի ազդեցությունը մեղմելու համար։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram