Եզդիները գերեզմանոց կայցելեն՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը

Եզդիները գերեզմանոց կայցելեն՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը


Posted in Լուրեր

Հայաստանաբնակ եզդիները տարվա այս ժամանակահատվածում այցելում են ազգային գերեզմանատներ։ Ընդունված կարգի և ավանդույթի համաձայն՝ տարբեր համայնքերում  տարբեր օրերին եզդինեի մոտ նախատեսված են այցելություններ գերեզմանատներ։

Առաջիկայում նման օրեր են նախատեսված մասնավորապես՝ Արմավիրի մարզի մի շարք եզդիաբնակ համայնքներում։ Այլ մարզերում ևս առաջիկայում կան նման օրեր։

Հաշվի առնելով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը՝ շատ կարևոր է, որ այդ այցելությունների ժամանակ պահպանվեն համավարակի կանխարգելման և պաշտպանության միջոցները։ Խորհուրդ է տրվում այցելել գերեզմանատներ առանձին-առանձին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, պարտադիր կրել դիմակ և ձեռնոցներ, խուսափել մարդկային կուտակումներից գերեզմանոցներում և տներում։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը համավարակի տարածման առաջին օրերից սկսած բացատրական-տեղեկատվական աշխատանքներ է տանում եզդիական համայնքում՝ համավարակի կանխարգելման և պաշտպանության կանոնների պահպանման կարևորության մասին։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ պարետի որոշման՝ անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram