Հունիսի 24-26 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» Դիլիջանում անցկացրեց երկօրյա վերպատրաստման դասընթաց-աշխատաժողով՝ Արարատի և Արմավիրի խոշորացված համայնքների ՏԻՄ պաշտոնյաների ու ավագանու անդամների համար։ Աշխատաժողովին մասնակցում էին համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ Արարատ, Արտաշատ, Մասիս, Մեծամոր, Արաքս և Բաղրամյան խոշորացված համայքներից։
Քննարկվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքների էության, դրանց պաշտպանության կարևորության, փոքրամասնություններին առնչվող տեղական ու միջազգային օրենսդրության, ներառական ու մասնակցային կառավարման կարևորության, ՏԻՄ ոլորտում զգայուն և ոչ խտրական մոտեցումների, հանրային վերահսկողության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։
Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև ծրագրի շրջանակներում մշակված «Ներառական կառավարումը Հայաստանի բազմամշակութային համայնքներում» ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը, որի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, համայնքային ավագանու անդամներին՝ իրենց ամենօրյա աշխատանքում և ռազմավարական երկարաժամկետ պլանավորում իրականացնելիս ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում և փոխհարաբերություններում առավել զգայուն և իրավունքահեն մոտեցում ցուցաբերելու համար։
Խիրատ Մեդիայի պատրաստած տեսանյութը աշխատաժողովի ընթացքի և կարևորության մասին։