Այս անգամ մենք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ենք։ Ակնալիճը որպես համայնք ձևավորվել է 1954 թվականին, երբ այն ժամանակվա կառավարությունը որոշում կայացրեց չօգտագործվող հողատարծքները իրացնելու։ Ակնալիճը Հայաստանի այն մեծ համայնքներից է, որտեղ տարիներ շարունակ կողք կողքի ապրել են հայերն ու եզդիները։ Այստեղ, հայկական մշակույթի և եկեղեցիների կողքին է գտնվում նաև եզդիներինը՝ Տաուսե Մալաքի և Սուլթան Էզիդի տաճարները։