Մեր կողքին․Միշա Ահմադյան

Մեր կողքին․Միշա Ահմադյան


Posted in Ֆիլմ

Միշա Ահմադյանն է, Արմ-Շամս սպորտային ֆեդերացիայի նախագահը, ով ազգությամբ եզդի է։ Սպորտային կարիերան Միշան սկսել է 8 տարեկան հասակից՝ Ձյուդո մարզաձևով, այնուհետև շարունակել MMA(Ընդհանուր մենամարտեր) սպորտաձևով։ Շատ չանցած նրան վստահվում է մի ամբողջ թիմ։ Վաղ հասակում, ընտրելով սպորտը, չէր մտածում որ մարզիկից կդառնա MMA ապորտաձևի մարզիչ, այն էլ բավական վաղ հասակում՝ 18 տարեկանում։

Արմ-Շամս մարզական ակումբը, որը Միշա Ահմադյանը հիմնադրել է 2021 թվականին՝ ինչպես ինքն է նշում կամքի ուժի, բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու գնով և իհարկե, իր ընկերների օգնությամբ։ Ֆեդերացիայի անունն ընտրված է նրա հիմնադրման նպատակին հետևելով։ Միշան, երբ ստեղծում էր ակումբը, նպատակ ուներ իր սաների միջոցով շատ մեծ հարթակներում ծածանել հայկական և եզդիական դրոշները՝ որպես ապացույց եղբայրության ու միասնության։ Ասում է ՝ իր ազգությունն իր պարծանքն է, Հայաստանը՝ հայրենիք։ Մարզական ակումբը հիմնադրման օրվանից մինչ օրս աշխատում է իր սեփական միջոցներով, չնայած ժամանակին ումեցած ֆինանսական խնդիրներին ֆեդերացիան չի լուծարվել։ Ակումբի գլխավոր մասնաշենքը գործում է Էջմիածնում, Էջմիածնի հարակից համայքններում ակումբը ստեղծել է 13 մասնաճյուղ։ Ընդհանուր հաշվով մարզաակումբն ունի մոտ 300 հայ և եզդի սաներ՝ տարբեր տարիքային խմբերի։ Մասնակցում են թե՛ հայաստանյան, թե՛ միջագային մի շարք պրոֆեսիոնալ մրցաշարերի։ Ակումբի փոխնախագահ Գևորգ Կիրակոսյանը Միշային բնութագրող բառ ընտրելիս չտատանվեց՝ միանշանակ նպատակասլաց, Միշային բնորոշ ամենաարտահայտված հատկանիշը՝ անկոտրում ոգի։ Միշա Ահմադյանի համար այս պահին ամենաբարձր կետը և նպատակը, որ նա սահմանել է իր համար դա իր սաների հաջողությունների շնորհիվ ֆեդերացիայի հաջողումն է։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram