Մեր կողքին․ Արմեն Ախմեյան

Մեր կողքին․ Արմեն Ախմեյան


Posted in Լուրեր, Ֆիլմ

Հեղինակային ստեղծագործություններ, պիեսներ, բեմադրություններ, կերպարներ, այս ամենը մեր հերոսը հասցրել է անել լինելով ընդամենը 25 տարեկան․ պատճառը՝ մեծ սերն է դեպի թատրոն և մեծ նպատակները երբեք որպես երազանք չորակավորելը։

Արմեն Ախմեյանը, իրեն տրված գրելու շնորհը Աստծո մեծ պարգևն է համարում, իսկ դերասան դառնալու ցանկությանն ընդառաջ գնալը՝ չնայած եզդիական համայնքի ընդունված կարծրատիպերին, ի վերուստ նախանշմարված ճակատագիր։ Սկսել է ստեղծագործել հայերեն լեզվով, սակայն չի հեռացել և չի էլ ցանկանում հեռանալ իր արմատներից, իր ազգային պատկանելիությունից, եզդիական մշակույթից։

Ասում է՝ գուցե դեռ իր մայրենի լեզվով ստեղծագործություններ չունի, սակայն իր պիեսներում փորձում է միշտ ազգությամբ եզդի կերպար ունենալ, բացի դա՝ նա այն կարծիքին է, որ հենց արվեստի միջոցով է հնարավոր ազգային դիմագիծ և կերպար ներկայացնել, խոսել և պահպանել այդ ազգի ավանդույթներն ու մշակույթը։ «Հրաժեշտի չասված խոսքեր»-ը Արմենի 2-րդ բեմադրությունն է։

Հիմքում Արմենի ստեղծագործությունն է, որտեղ պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զոհված զինծառայողների մասին։ Արմենը ինքն էլ մասնակցել է պատերազմին, կարելի է ասել՝ նա պատերազմի անմիջական կրողն է։ Ստեղծագործության առանցքում իրական հերոսներ են, մարտի դաշտում զոհված տղաները, որոնց ճանաչել է Արմենը։ Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Բոհեմ թատրոնի բեմում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram