Պետության սոցիալ-տնտեսական կյանքում ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցությունը նույնքան կարևոր է, որքան նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին:
Մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ պատշաճ բնակարան, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն (սոցիալական նպաստներ), սոցիալական ապահովության ծառայություններ, կրթություն և զբաղվածություն (աշխատաշուկայում ներառումը՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, բիզնեսի հասանելիություն և անհատ ձեռներեցության այլ հնարավորություններ):