Մեկնարկել են Սուլթան Եզիդի ծոմի օրերը

Մեկնարկել են Սուլթան Եզիդի ծոմի օրերը


Posted in Լուրեր, Մշակույթ

Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը եզդիները նշում են Սուլթան Եզիդ/Էզդիդի տոնը (Cejna Êzîd կամ Eîda Êzdît): Տոնից առաջ երեք օր ծոմ են պահում, որը կոչում են Rojîên Êzîd (բռց.՝ «Եզիդի ծոմ»):

Դեկտեմբերի 13-ին հաջորդող շաբաթվա ընթացքում՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին ծոմ են պահում, ուրբաթ օրը նշում են Eîda Êzîd (բռց.՝ «Եզիդի տոն») կոչվող տոնը: Տոնից առաջ երեք օր ծոմ պահելու ընթացքում իրենց մահացած ազգականների հոգեբաժին ուտելիքը (nanê mirya, բռց.՝ «մահացածների հաց») տանում են որևէ հարևանի տուն:

Ընդունված կարգի համաձային՝ հինգշաբթի օրն այցելում են գերեզման, երեկոյան այցելում են վերջին տարվա ընթացքում հանգուցյալ ունեցող ընտանիքներին։ Հինգշաբթի երեկոյան ավարտվում են ծոմի օրերը, իսկ ուրբաթ օրը բուն տոնն է։ Երեք օր շարունակ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին մարդիկ այցելում ու շնորհավորում են իրար:

Ինչպես և եզդիական մյուս տոներին, այսպես էլ այս տոնին, ըստ ընդունված կարգի՝ միմյանցից նեղացած կամ վիճած մարդիկ պիտի հաշտվեն։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram