Պատերազմն ու սերը՝ եզդիական թատրոնը Հայաստանում


Պատերազմն ու սերը միահյուսված կներկայանան թատրոնի բեմից, սակայն եզդիերեն լեզվով: Հայաստանում առաջին անգամ եզդիական թատրոն է հիմնադրվել, որի ներկայացման պրեմիերան տեղի կունենա օրեր անց:

«Եզդիների կողքին» կրթամշակութային նախաձեռնության շրջանակներում հիմնադրվել է Հայաստանում առաջին եզդիական թատրոնը, որը կրում է մնջախաղի վարպետ, ազգությամբ եզդի Արսեն Փոլադովի անունը:

«Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանն ասում է՝ եզդիական համայնքում թատրոնի հիմնադրման գաղափարը մեծ ոգեւորությամբ է ընդունվել: «Կռիվ ու սեր» ներկայացումը նվիրված է արցախյան պատերազմին մասնակցած ու զոհված եզդի հերոսներին:

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *