Փոքրամասնությունների կանանց առջև ծառացած մարտահրավերները բազմաբնույթ են և կարող են սկզբում դժվար թվալ տարբեր իրավունքների միջև եղած հակասությունների պատճառով:
Այդպիսի հակասության օրինակներից է փոքրամասնությունների` իրենց մշակութային ինքնությունը պահպանելու, իրենց մշակույթի նկատմամբ հարգանքի և կանանց` մշակութային վնասակար ավանդույթներից զերծ մնալու իրավունքի միջև առկա հակասությունը, օրինակ՝ մանկամուսնության պարագայում։
Նման դեպքերում կարևոր է հիշել, որ փոքրամասնությունների մշակույթները միատարր չեն, և վնասակար ավանդույթները, որոնք ներկայացվում են որպես փոքրամասնության խմբի մշակութային ինքնության բաղկացուցիչ, պարտադիր չէ, որ աջակցություն ունենան այդ խմբի յուրաքանչյուր անդամի կողմից: