Իմ ճանապարհը – Ասկյարե Բոյիկ

Իմ ճանապարհը – Ասկյարե Բոյիկ


Posted in Լուրեր, Մշակույթ

? Շարունակում ենք մեր եզդիական գրականության ճանաչելիության բարձրացման արշավը։ Այս անգամ կրկին ձեզ կներկայացնենք Ասկյարե Բոյիկի բանաստեղծություններից մեկը։ Բազմաթիվ հետևորդների խնդրանքով փորձել ենք նաև թարգմանել հայերեն ⤵

Իմ ճանապարհը

Իմ ճանապարհը դժվար էր, կոպիտ ու դաժան,
Եվ շատ երկար էր, ցավով ու դարդով լեցուն,
Պատերազմ էր, արյուն ու անորոշություն,
Մահ էր ու ինքնամեղադրանք։
Ծանր ցեղասպանություն էր,
Սև կոտորածներ,
Ու ես գնացի․․․
Մերկ և սոված, անտեղ և անտուն,
Անձայն ու անխոսք, առանց թիկունք՝ մենակ․
Եվ իմ տառապանքով,
Երկրի տառապանքով,
Մինչև այսօր․․․
Քայլում եմ ճանապարհներին,
Քայլում եմ ոտքով
Ծանր է ապրելը՝
Դժվար ժամանակներում,
Նեղված են սահմաններս,
Ճակատագիրը թշնամի է՝
Անբախտ ու անճար․․․
Միթե՞ չկա մի հնար,
Իսկ ճիշտն ու արդարությունը,
Իրավունքն ու խիղճը ու՞ր են։
Եվ այսքանից հետո,
Մեր առաջ կյա՞նքն է,
Թե մահն է․․․




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram