Եզդիները նշում են Նոր Տարին՝ «Չարշամա Սարե Սալե» (Տարեմուտի չորեքշաբթի) տոնը

Եզդիները նշում են Նոր Տարին՝ «Չարշամա Սարե Սալե» (Տարեմուտի չորեքշաբթի) տոնը


Posted in Մշակույթ

? Այսօր եզդիները նշում են «Չարշամա Սարե Սալե» (տարեսկզբի չորեքշաբթի) տոնը։ Տոնը նշվում է ամեն տարի ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը։ Ըստ եզդիական հավատալիքների այդ օրը հանդիսանում է Նոր Տարվա սկիզբը։

? Այս օրը համարվում է աշխարհաստեղծման օրը, երբ Աստված ավարտում է Աշխարհի ստեղծումը և գլխավոր հրեշտակապետ Մալաքե Թաուսը իջնում է երկրի վրա՝ եզդիներին փոխանցելով Աստծո պատգամները։

☀ Երեքշաբթի երեկոյան եզդիները հաճախում են նաև իրենց սրբավայրերը և մասնակցում տոնական ծիսակատարության՝ ճրագներ են վառում, ինչը խորհրդանշում է եզդիական հավատքի գլխավոր սիմվոլներից մեկի՝ Արևի լույսը։ Այդպիսով եզդիները լուսավորում են Նոր Տարվա և գարնան գալուստը։

? Ըստ եզդիների՝ այս տոնը ոչ միայն իրենցն է, այլև ողջ մարդկությանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram