Հնարա Թաժդին․ Քո կողքին, բայց քեզնից հեռու

Հնարա Թաժդին․ Քո կողքին, բայց քեզնից հեռու


Posted in Մշակույթ

? Շարունակելով գրականության շարքը ձեզ ենք ներկայացնում նաև մեր ժամանակակից ստեղծագործողներին։

? Եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինը ծնվել է 1957թ․ Աշտարակի շրջանի Բյուրավետ համայնքում, կրթություն է ստացել Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցում։ Ներկայումս ապրում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Ստեղծագործել սկսել է երիտասարդ տարիներից։ Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Նոր Գարուն» հանդեսում և «Ռյա Թազա» թերթում։ Առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ “Kula Şengalê” «Շանգալի (Սինջարի) ցավը» վերնագրով, լույս է տեսել 2014թ․, այնուհետև 2016թ․ հաջորդաբար լույս են տեսել բանաստեղծուհու «Կոտրված սիրտը» “Dilê şikestî”, «Իմ հույսը» “Gumana min” ժողովածուները, որոնք ներառում են բանաստեղծություններ տարբեր թեմաներով՝ սեր, հայրենիք, մարդասիրություն, խաղաղասիրություն, հայրենասիրություն և այլն։ Հետագա տարիներին ևս լույս տեսան մի քանի բանաստեղծությունների ժողովածուներ՝ “Tîrinja royê”, “Êşa evînê” («Սիրո ցավը»), “”Dostî û Biratî” («Բարեկամություն և եղբայրություն»)։

Բանաստեղծության հայերեն թարգմանությունը՝ Խիրատ Մեդիայի։

Ես քո կողքին, բայց քեզնից շատ հեռու,
Կարծես չցանկանամ տեսնել քո տեսքն ու դեմքը,
Դու սուտ ես, բայց քո թակարդն եմ ընկել,
Եվ չեմ կարող դուրս գալ քո կյանքից ես։

Դու իմ առաջ ազատության դուռը փակեցիր,
Ես դարձա գերի այդ ճակատագրին,
Փորձանքի, կռիվ ու դավի մեջ ընկա,
Մի անօգնական մերկ ծառի նման։

Քո լեզուն` նման խենթ օձի լեզվի,
Դարձել էր ընկեր և հույս ինձ համար,
Դու երկնքից աստղեր էիր իջեցնում վար,
Ասում էիր ինձ՝ քե՛զ համար են ի ՜մ յար։

Դու ինձ խաբեցիր, մի զորեղ ուժով,
Ստերի միջով անցկացրիր հերթով,
Մի վառ կարմիր թաշկինակի պես,
Նետեցիր մի հիվանդ ձիու մեջքին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram