Home > Մշակույթ > Ordîxanê Lezgî Biratî / Օրդիխանե Լազգի- եղբայրություն

🇦🇲 Այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրը։ Ձեզ ենք ներկայացնում եզդի բանաստեղծ Օրդիխանե բանաստեղծությունը մեր թարգմանությամբ՝ նվիրված հայ եզդիական բարեկամության սիմվոլ հերոսներին՝ Անդրանիկ ու Ջհանգիր աղային:

Օրդիխանե Լազգի- եղբայրություն

Ահա այս հերոսների՝
Անդրանիկի ու Ջհանգիր աղայի առաջնորդությամբ
Մենք կռվել ենք թշնամու դեմ,
Ազատ օրերը մեր սրտում
Անդրանիկն ու Ջհանգիր աղան,
Երկուսով կռվել են արյունախումների դեմ,
Այդ առաջնորդների զինվորները,
Դարձել էին թշնամու սարսափը։
Մենք դժվարին օրեր ենք վերապրել,
Մենք մեր թշնամիներին հաղթել ենք,
Անդրանիկը սիրել է մեզ,
Հայերին մեզ եղբայր համարել։
Մենք շնորհակալ ենք այդ հրամանատարներից,
Մեզ ազատեցին արյունախումներից,
Մենք՝ եզդիներս ու հայ եղբայրները,
Կռվել ենք թշնամու դեմ։
Հերոսներից ու մարտիկներից հետո,
Մեր երկու ազգերը դարձել են եղբայր,
և ապրում ենք մի հողի վրա։
Մենք հիմա ուրախության սեղաններին,
Անցկացնում ենք ուրախ առիթներ,
Մեր այդ մեծերին ենք հիշում,
Երբեք նրանց չենք մոռանա։

0 0 votes
Հոդվածի վարկանիշը
Subscribe
Ծանուցել
guest
0 Մեկնաբանություններ
Inline Feedbacks
View all comments
Follow by Email
YouTube
YouTube
Instagram
0
Would love your thoughts, please comment.x
()
x