ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները դիմել են ՀՀ կառավարությանը

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները դիմել են ՀՀ կառավարությանը


Posted in Uncategorized

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի երեք հատուկ զեկուցող համատեղ նամակով դիմել են ՀՀ կառավարությանը։ Տեսքտի մեր կողմից կատարված թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

Ձերդ գերազանցություն,

Մենք պատիվ ունենք ձեզ դիմելու որպես փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող, կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության հատուկ զեկուցող և մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցող` համաձայն Մարդու Իրավունքների Խորհրդի 43/8, 43/4 և 43/16 բանաձևերի:

Ցանկանում ենք մեծարգո Կառավարության ուշադրությունը հրավիրել այն տեղեկատվության վրա, որը մենք ստացել ենք Հայաստանում եզդիական համայնքին նվիրված հարցազրույցից հետո քրեական հետաքննության և սոցիալական ցանցերում ենթադրյալ հարձակումների մասին Սաշիկ Սուլթանյանի դեմ:

Պ-ն Սաշիկ Սուլթանյանը մարդու իրավունքների պաշտպան է, Երևանում տեղակայված Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի տնօրեն և նախկին առաջնորդության ծրագրի անդամ՝ Մարդու Իրավունքների Գերագույն Հանձնակատարի Գրասենյակում (OHCHR):

Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնը (ՄԻԵԿ), որը գտնվում է Երևանում, մասնագիտացած է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես կենտրոնացած է եզդիների իրավունքների վրա: Կազմակերպությունը աշխատում է խորքային մակարդակում, համագործակցելով որոշումներ կայացնողների հետ`ապահովելու համար փոքրամասնությունների արդյունավետ և իմաստալից մասնակցությունը երկրի հասարակական կյանքում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը:

Ստացված տեղեկատվության համաձայն.

Եզդիական լրատվական կայքը 2020 թվականի հունիսին հրապարակել է պարոն Սուլթանյանի հետ հարցազրույցը, որում նա խոսել է Հայաստանում եզդիական համայնքի խնդիրների մասին:

2020 թվականի հուլիսի դրությամբ սոցիալական ցանցերում տեղեկություններ կային, որ իր գործը պատրաստվում է հաղորդվել Ազգային Անվտանգության Ծառայութանը, որպեսզի նրա դեմ քրեական գործ հարուցվի հարցազրույցի պատճառով:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային Անվտանգության Ծառայությունը հրավիրեց պարոն Սուլթանյանին բացատրություն տալու իր հարցազրույցի վերաբերյալ: Նա բացատրեց, որ հարցազրույցի ընթացքում նա ներկայացրել է իր տեսակետները Հայաստանում եզդիների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:

2020 թ. Նոյեմբերի 12-ին Ազգային Անվտանգության Ծառայությունից հաստատում խնդրելուց հետո պարոն Սուլթանյանին 2020 թ. Նոյեմբերի 21-ին տեղեկացրին, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը վերաբերում է գործողություններին ուղղված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության հրահրմանը, ռասայական գերազանցության կամ ազգային արժանապատվության նվաստացմանը: Նույն նամակում նրան նաև տեղեկացվել է, որ ինքը չունի որևէ ընթացակարգային կարգավիճակ, որպեսզի չկարողանա փաստարկներ ներկայացնել կամ ծանոթանալ գործի նյութերին: Քրեական գործի հարուցման ամսաթիվը, ինչպես նաև հիմքերը նման քրեական գործ հարուցելու հայտնի չեն:

Պրն. Սուլթանյանին սպառնացել և նրա վրա հարձակվել են սոցիալական  ցանցերում, և ինտերնետում կեղծ տեղեկություններ են տարածվում նրա և նրա կազմակերպության մասին: Պարզ է դառնում, որ սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների կայքերում կեղծ հաշիվներով օգտատերերը վիրավորում են նրան և մեղադրում նրան հայերի հետ էթնիկական հողի վրա լարվածություն սկսելու մեջ՝ պարոն Սուլթանյանի և նրա կազմակերպության վերաբերյալ հասարակության կարծիքը փոխելու համար: Օգտագործված բառապաշարը պարունակում է ատելություն, նվաստացման փորձեր և վիրավորանքներ: Համացանցում տեղադրված տեսանյութերից մեկը կոչ է անում «կոտրել» պարոն Սութլանյանի գլուխը: Կազմակերպության աշխատակիցները նույնպես տուժում են այդ հարձակումներից և նրանք սկսել են նվազագույնի հասցնել իրենց գործունեությունը ցանցից դուրս և փակել են իրենց առցանց անձնական հաշիվները:

Առանց ստացված տեղեկատվության ճշգրտությունը քննարկելու, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այն պնդումների կապակցությամբ, որ ՄԻԵԿ-ի տնօրենը և նրա կազմակերպությունը թիրախավորվում են Հայաստանում փոքրամասնությունների հիմնախնդիրների բարձրացման և եզդիների իրավունքների պաշտպանության պատճառով:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ այս քրեական հետաքննությունը և սոցիալական լրատվամիջոցների ենթադրյալ սպառնալիքները կարող են սահմանափակող ազդեցություն ունենալ մարդկանց կողմից ցանկացած խոսքի արտահայտման վրա, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանները, ովքեր աշխատում են երկրում փոքրամասնությունների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար:

Մենք ցանկանում ենք մեծարգո Կառավարության ուշադրությունը հրավիրել Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) համապատասխան դրույթների վրա, որը Հայաստանն ընդունել է 1993 թ. Հունիսի 23-ին: ICCPR 27-րդ հոդվածը պաշտպանում է փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները: Նաև հատկանշական է 1992 թ. Միավորված Ազգերի Կազմակերպության հռչակագիրը ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին: Մասնավորապես, Հռչակագիրը վերաբերում է պետությունների` իրենց տարածքում փոքրամասնությունների գոյությունն ու ինքնությունը պաշտպանելու և դրա համար միջոցառումներ ընդունելու պարտավորությանը (հոդված 1), ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ընդունելուն` փոքրամասնություններին պատկանող անձանց առանց խտրականության իրենց իրավունքները իրականացնել ապահովելու համար (հոդված 4):

ICCPR 19-րդ հոդվածը պաշտպանում է կարծիքի և խոսքի ազատության իրավունքը: Այս իրավունքները «Անձի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պայմաններ են: Դրանք էական են ցանկացած հասարակության համար: Դրանք հիմք են հանդիսանում յուրաքանչյուր ազատ և ժողովրդավարական հասարակության համար», տե՛ս CCPR / C / GC / 34 պարբերությունը: 2. Մենք կրկնում ենք Մարդու Իրավունքների Խորհրդի 12/16 բանաձևում ամրագրված սկզբունքը, որը կոչ է անում պետություններին զերծ մնալ խոսքի ազատության սահմանափակումներից, ներառյալ փոքրամասնությունների կամ խոցելի խմբերի պատկանող անձանց նկատմամբ:

Բացի այդ, մենք ցանկանում ենք մեծարգո Կառավարության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրի հետևյալ դրույթներին.

– 1-ին և 2-րդ հոդվածները, որոնք ասում են, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խթանել և ձգտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը և իրացմանը ազգային և միջազգային մակարդակներում, և որ յուրաքանչյուր պետություն ունի հիմնական պատասխանատվությունը և պարտականությունը պաշտպանել, խթանել և իրականացնել մարդու բոլոր իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

– 6-րդ հոդվածի «բ» և «գ» կետերը, որոնք նախատեսում են, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի անհատապես և ուրիշների հետ համատեղ ազատորեն հրապարակել, տարածել կամ կիսել այլոց տեսակետները, տեղեկատվությունն ու գիտելիքները մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ. և ուսումնասիրել, քննարկել, ձևավորել և ունենալ կարծիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես օրենսդրորեն, այնպես էլ գործնականում պահպանման վերաբերյալ, և հասարակության ուշադրությունը հրավիրել այդ հարցերի վրա.

– 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որը նախատեսում է, որ պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու համար յուրաքանչյուրի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, սպառնալիքներից, վրեժխնդրությունից, փաստացի կամ դե յուրե անբարենպաստ խտրականությունից, ճնշումից կամ որևէ այլ կամայական գործողությունից Հռչակագրում նշված իրավունքների իր օրինական իրականացման վերաբերյալ:

Վերոհիշյալ մարդու իրավունքների փաստաթղթերի և ստանդարտների ամբողջական տեքստերը հասանելի են www.ohchr.org կայքում կամ կարող են տրամադրվել կարիքի դեպքում:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, մենք կգնահատենք մեծարգո Կառավարության կողմից որպես պատասխան ձեռնարկված նախնական քայլերը`վերոհիշյալ անձի իրավունքները միջազգային փաստաթղթերին համապատասխան պաշտպանելու ուղղությամբ:

Քանի որ Մարդու Իրավունքների Խորհրդի կողմից մեզ տրամադրված մանդատների ներքո մեր պարտականությունն է պարզել մեր ուշադրությանը ներկայացված բոլոր դեպքերը, մենք երախտապարտ կլինենք հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր դիտարկումների համար.

  1. Խնդրում ենք տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն և ցանկացած մեկնաբանություն, որը կարող եք ունենալ վերոհիշյալ պնդումների վերաբերյալ:
  2. Խնդրում եմ նշել, թե որն է իրավական և փաստական ​​հիմքը պրն. Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետաքննության, ինչպես նաև դատական առկա երաշխիքներ՝ նրա պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար:
  3. Խնդրում ենք նշել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել երաշխավորելու համար Պարոն Սուլթանյանի անձնական անվտանգությունը նրա դեմ սոցցանցերում հարձակումներից և սպառնալիքներից հետո:
  4. Խնդրում ենք նշել ձեր Գերազանցության Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները ապահովելու համար, որ մարդու իրավունքների պաշտպանները, և մասնավորապես նրանք, ովքեր պաշտպանում և աշխատում են փոքրամասնությունների, այդ թվում` եզդիների պատկանող անձանց իրավունքների համար, կարողանան իրականացնել իրենց օրինական աշխատանքը անվտանգ և ապահով միջավայրում, առանց հետապնդման, հետապնդումների և բռնության վախի:
  5. Խնդրում ենք նշել Ձերդ Գերազանցության Կառավարության ձեռնարկած միջոցառումները ապահովելու համար փոքրամասնությունների առանց միջամտության կարծիք ունենալու և խոսքի ազատության իրավունքը վայելելու բանավոր, գրավոր, տպագիր, արվեստի կամ որևէ այլ լրատվամիջոցների միջոցով՝ իր ընտրությամբ:

Պատասխանի սպասելիս մենք կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջանկյալ միջոցները ենթադրյալ խախտումները կասեցնելու և դրանց կրկնությունը կանխելու համար, և ապահովելու համար որևէ պատասխանատու անձի հաշվետվությունը ենթադրյալ խախտումների վերաբերյալ այն դեպքում, երբ հետաքննությունները հիմնավորվեն կամ հաստատվեն, որ մեղադրանքները ճիշտ են:

Այս հաղորդակցությունը և մեծարգո Կառավարությունից ստացված ցանկացած պատասխան կհրապարակվեն հաղորդման կայքի միջոցով 60 օրվա ընթացքում: Դրանք հետագայում հասանելի կլինեն նաև Մարդու Իրավունքների Խորհրդին ներկայացվելիք մշտական զեկույցում:

Ընդունեք, Ձերդ Գերազանցություն, մեր բարձրագույն հարգանքի հավաստիացումները:

Ֆերնանդ դե Վարեննես

Փոքրամասնությունների հարցերի հատուկ զեկուցող

Իրենե Խան

Կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության հատուկ զեկուցող

Մերի Լոուլոր

Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հատուկ զեկուցող




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram