Home > Լուրեր > Հայաստանը պետք է դադարեցնի եզդի իրավապաշտպանի հետապնդումը. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում ժողովրդավարության և իրավունքների՝ վերջին տարիների ձեռքբերումները վտանգված են։ Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ կառավարության՝ քննադատությանն արձագանքելու տեսանկյունից։ Հատկապես կառավարության պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքների» և քննադաատության այլ ձևերի քրեականացումը ճնշում է խոսքի ազատությունն ու քաղաքական ընդդիմությունը»,- հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը։

Բենեթը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազության գրասենյակին՝ հանել Սաշիկ Սուլթանյանի դեմ ուղղված մեղադրանքները և չեղարկել «խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը»։

Հիշեցնենք՝ քաղտեխնոլոգ, ազգությամբ հայ Նարեկ Մալյանի մատնության հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը իր հարցազրուցներից մեկում խոսել էր Հայաստանում եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, եզդիների ունեզրկման, խտրականության մասին, ԱԱԾ-ն սա որակել է որպես «ազգային թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»

5 1 vote
Հոդվածի վարկանիշը
Subscribe
Ծանուցել
guest
0 Մեկնաբանություններ
Inline Feedbacks
View all comments
Follow by Email
YouTube
YouTube
Instagram
0
Would love your thoughts, please comment.x
()
x