Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրում այսօր նշվող ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ:
Մեծ է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի զարգացման գործում: Մենք միասին անցել ենք կորուստներով ու ձեռքբերումներով լի ճանապարհ՝ հանուն մեր ու մեր սերունդների արժանապատիվ ապագայի:
Ձեզանից յուրաքանչյուրի կրոնն ու մշակույթը, ազգային ավանդույթները նոր գույն ու երանգ են տալիս մեր երկրին՝ ամեն օր սովորեցնելով հարգել ու գնահատել մեր կողքին ապրող մարդկանց արժանապատվությունն ու սովորությունները:
Պետությունը պետք է աջակցի, որպեսզի դուք ավելացնենք ձեր նշանակալի ներդրումը մեր երկրի զարգացման գործում՝ կարևոր որոշումներ կայացնելուց մինչև բիզնեսի զարգացում ու գյուղատնտեսություն:
Պետությունը պարտավոր է հարգանքով վերաբերվել ձեր կարծիքի ազատ արտահայտման, այլակարծության նկատմամբ:
Շարունակեք ձեր անկոտրում կամքով ու արարելու նույն մեծ
ձգտումով կերտել նոր հաջողություններ հանուն մեր ընտանիքների ու պետության զարգացման:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram