??Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է զեկույց 2021 թվականին Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, ներքաղաքական իրավիճակի, ներառական հասարակության, բռնությունների, խտրականությունների մասով տիրող իրավիճակի մասին։ Զեկույցում խոսքի ազատության բաժնում առանձին անդրադարձ է կատարվել նաև «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին, շեշտելով, որ վերջինիս դեմ իշխանությունները առաջադրել են քրեական անհիմն մեղադրանք։
??«Ազգային անվտանգության ծառայությունը սխալ կերպով որպես թշնամանքի հարուցում է որակել Սուլթանյանի հարցազրույցը, որը, իրականում անձնական հեռախոսազրույց էր Yezidinews կայքի լրագրողի հետ, որտեղ իրավապաշտպանը խոսել է ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին»,- նշված է զեկույցում։