Կրոնական ծիսական արարողություններ, աղոթքներ, հյուրասիրություն։ «Տաճարի օր» կամ «Տուաֆա Էզիդ».. Այսպես է կոչվում եզդիների համար կարևոր տոներից մեկը։ Ըստ եզդիական հնագույն ավանդության այն վայրում, որտեղ եզդիները կառուցել են իրենց հոգևոր տաճարը` Զյարատը, պարտադիր ամեն տարի կառուցման օրը պետք է նշվի կառուցման տարելիցի օրը։
Խիրատ Մեդիայի նկարահանող խումբը Թբիլիսի քաղաքում էր, «Քուբա Սուլթան Էզիդի» եզդիական տաճարի մոտ։ Ամեն տարի հունիսի 16-ին այստեղ նշվում է «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Այստեղ են գալիս եզդիներ ամբողջ աշխարհից, հոգևորականներ Իրաքից։ 2015 թվականի կառուցման օրվանից ի վեր ամեն տարի հունիսի 16-ին նշվում է Վրաստանի «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Հունիսի 15-ի երեկոյան սկսվում է տոնի արարողակարգը, շարունակվում հունիսի 16-ին` ամբողջ օրը։