21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև, հենց 10 տարի առաջ այս օրը, եզդիների պատմական հայրենիքում` Իրաքի հյուսիսում տեղի ունեցավ ցեղասպանություն ԻՊ ահաբեկիչների ձեռքով։ Սկզբում ԻՊ գրոհայինները հարձակվեցին Շանգալի երկրամասի վրա, որին հաջորդեցին եզդի ժողովրդի զանգվածային կոտորածները, բռնի մահմեդացումը, աղջիկների և կանանց գերևարումը և վաճառքը։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 5000-ից ավել եզդիներ սպանվեցին, շուրջ 10.000 եզդի կանայք ու երեխաներ առևանգվեցին, որոնց զգալի մասը առ այսօր գտնվում են գերության մեջ։ Ցեղասպանությունից հետո տաբեր տարիներին Շանգալի տարածքում շուրջ հարյուրին հասնող զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։ Ավերվեցին տասնյակ եզդիական տաճարներ և քարուքանդ եղավ ամբողջ Շենգալը։ 100.000 եզդիներ դարձան փախստական։
Աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից Շանգալի եզդիների նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունը ճանաչվել է որպես ցեղասպանություն։ Այսօր օգոստոսի 3-ն է։ Եզդիների ցեղասպանությունից անցել է 10 տարի։
Setting up my account took less than two minutes. The navigation is intuitive and I didn’t get lost at all. idsersanbet is top notch.
Best Jili experience I have had in a while. The bonuses are generous and the loading speed is impressive. Highly recommend ph991jili to everyone looking for big wins.