Եզդիաբնակ Ֆերիկում ընտրություններ են․ գյուղն ունի մեկ թեկնածու


Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքում հոկտեմբերի 20-ին կկայանան մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրություններ։

Ֆերիկը Արմավիրի մարզում ամբողջապես եզդիաբնակ միակ համայնք է, որը մնաց չխոշորացված։ Այստեղ Համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ եղան 2019-ի՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, կրկին մեծամասնական կարգով։
Կայանալիք ընտրություններին ի սկզբանե ինքնառաջադրվել էր երկու թեկնածու, որոնցից մեկը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց։ Գյուղապետի ընտրություններն այս անգամ Ֆերիկում մրցակցային չեն, միակ թեկնածուն Ֆերիկի ներկայիս համայնքի ղեկավար՝ Ռուստամ Հասանյանն է, ով գյուղապետի պաշտոնին ինքնառաջադրվում է արդեն 3-րդ անգամ։ Գյուղում նախընտրական աժոտաժ, քարոզարշավ չկա։ Մարդիկ շատ լավ են ճանաչում իրենց թեկնածուին, ասում են՝ 9 տարի է, ինչ նա է ղեկավարում գյուղը։



3 thoughts on “Եզդիաբնակ Ֆերիկում ընտրություններ են․ գյուղն ունի մեկ թեկնածու”

  1. [6163]2777bet লগইন ও অ্যাপ ডাউনলোড | বিকাশ দিয়ে অনলাইন ক্যাসিনো,2777bet লগইন করুন এবং সেরা স্লট গেম সাইট উপভোগ করুন। বিকাশ দিয়ে অনলাইন ক্যাসিনো ডিপোজিট ও লাইভ ক্যাসিনো খেলার নিয়ম জানতে আজই যোগ দিন। visit: 2777bet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *