Եզդիական համայնքի անուններն ունեն մշակութային և պատմական նշանակություն: Դրանք արտացոլում են եզդիական ինքնության, ավանդույթների և դարավոր ժառանգության առանձնահատկությունները: Անունների ընտրությունն այս համայնքում հաճախ կապված է հավատքի, ընտանիքի պատմության և համայնքային արժեքների հետ։
Շատ անուններ կապված են եզդիական դավանանքի և պաշտամունքի հետ: Օրինակ՝ անուններ, որոնք կապվում են Մալաք Թաուսի՝ եզդիների գլխավոր հրեշտակապետի, կամ եզդիականության մեջ կարևոր դեր ունեցող սուրբ վայրերի անունների հետ:
Բնությունը նույնպես մեծ դեր ունի եզդիական անունների ստեղծման մեջ։ Որոշ անուններ կապված են արևի, լուսնի, լեռների, դար ու դաշտերի կամ ծաղիկների հետ:
Եզդիական անունների մի մասը գալիս է հայտնի առաջնորդների, պատերազմների հերոսների կամ համայնքի պատմական կերպարների անուններից:
Անունների տիպաբանությունը
Տղամարդկանց անուններ
Տղամարդկանց անունները հաճախ արտահայտում են ուժ, խիզախություն և կամք:
Օրինակ՝
o Բարխուդար (կյանքի ուժով լի)
o Դիլշադ (ուրախ սիրտ)
o Շերո (Շեր – առյուծ)
o Ռաշիդ (Խելացի, իմաստուն)
o Ադիլ (Արդարության և անկեղծության խորհրդանիշ)
o Խալիլ (Ընկերական և մտերիմ)
o Ժիյան (Կյանք կամ գիտելիք)
o Ռոնի ( Լույս)
o Հաջի (Սուրբ ուխտագնացություն կատարած մարդու պատվավոր անուն)
Կանանց անուններ
Կանանց անունները հիմնականում արտացոլում են նրբություն, գեղեցկություն և ընտանիքի հանդեպ սեր:
Օրինակ՝
o Ֆարահ (ուրախություն),
o Զարին (ոսկեգույն)
o Բարան (անձրև)
o Շամս (արև)
o Նազե (նրբություն կամ գեղեցկություն)
o Զարինա (Ոսկե կամ հրաշալի)
o Գյուլեզար (Ծաղիկների գեղեցկություն)
o Նուրա (Լույս կամ փայլուն)
o Շենգուլ (Ուրախ ծաղիկ, խորհրդանշում է կենսուրախություն)
o Խանում (Հարգանք ու պատիվ ունեցող կին, «տիկին»)
o Դիլշադ (Ուրախ սիրտ, նշանակում է երջանկություն)
o Ֆիդան (Ծաղկի բողբոջ)
o Հևի (Հույս)
o Նազլի (Նրբագեղ կամ հմայիչ)
Այս անունները արտացոլում են եզդի կանանց ավանդական արժեքները, գեղեցկությունը, ուժն ու հոգևոր նշանակությունը՝ ընդգծելով նրանց դերը ընտանիքի և համայնքի կյանքում։
Կրկնակի անուններ
Եզդիական համայնքում հաճախ հանդիպում են կրկնակի անուններ, որոնք ունեն ավելի խորը կամ հատուկ իմաստ: Օրինակ՝ Մալաք Շահ, Շահ Իսմայիլ կամ Նուրա Դիլ, որոնք խորհրդանշում են աստվածային լույս կամ ուժ:
Ժամանակակից մարտահրավերները, ինչպիսիք են գլոբալիզացիան և եզդիական համայնքի ցրվածությունը տարբեր երկրներում, ազդում են ավանդական անունների պահպանման վրա: Ատելության խոսքի, տեղահանության և ինտեգրման խնդիրները հաճախ ստիպել են եզդիներին ընդունել ավելի «ընդհանուր» կամ տեղային անուններ:
Պատմական հայրենիքում՝ Իրաքի Սինջար մարզում (Շանգալ) և Շեյխան շրջանում եզդիական անունները պահպանել են իրենց ավանդական ձևերն ու նշանակությունները, սակայն այստեղ ևս կարող են օգտագործվել արաբական անուններ, կամ անուններ որոնք վերափոխվել և դարձել են նույնական տեղի ազգերի համար։
Անունների վերածնունդ
Վերջին տարիներին, սակայն եզդիական համայնքը կարծես գտնվում է մշակութային ժառանգությունը վերարժևորելու շրջանում: Շատ ծնողներ կրկին ընտրում են ավանդական անուններ, կամ այս անունների հիմքով ստեղծված՝ նորացված անուններ:
Եզդիական անունները ոչ միայն անհատի ինքնության, այլև համայնքի մշակութային հիշողության մի մասն են: Այս անունները պահպանելով՝ եզդիները նպաստում են իրենց մշակույթի, պատմության և ինքնության պահպանմանը գալիք սերունդների համար։
Ստորև ներկայացնում ենք եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինի բանաստեղծությունը՝ ազգային անունների մասին․
Navê te Xanêye,
Navê te Canêye,
Navê te Cemêye,
Şekrê Şamêye.
Navê te Leylaye,
Navê te Seyrane,
Navê te Zozane,
Gula sarê çîyane.
Navê te Meleke,
Navê te Feleke,
Navê te Feleknaze,
U qibeqaze.
Nav Gulîzere,
Nav Xanimzere,
Nav Kezîzere,
U Gerdenzere.
Navê te Rihane,
Navê te Sibhane,
Navê te Medîne,
Gula boxs bîne.
Û wisa hezar,
hezar hezar nav,
Bûn rewş, nîşana,
Navê qîzê me.
Really impressed with the welcome bonus and the overall vibe of the site. Definitely checking out ph369jl again tonight.
Such a fun gaming experience. I love how they keep updating the games. If you are looking for action, ph200jili is the way to go.
Finally found a site that actually works smoothly. The login process is super fast and I didn’t encounter any lags while playing. Highly recommend jiliglorylogin for anyone looking for a reliable platform.