Ջհանգիր Աղա․ Սարդարապատի ճակատամարտի եզդի հերոսը


Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում մեծ ավանդ ու մասնակցություն են ունեցել նաև եզդիները։Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ է եղել հատկապես եզդի զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը։

Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին թուրքերի դեմ կռվում էին մոտ 1500 եզդի մարտիկներ՝ Ջհանգիր աղայի  հրամանատարությամբ

Ջհանգիր աղան նաև կարևոր դեր էր տանում ռազմաճակատում և թիկունքում` իր շուրջ համախմբելով հայ և եզդի շատ ֆիդայինների

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը եզդիների մասին խոսելիս նշում է․ «Հայերի չափ և թերևս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *