Փոքրամասնությունների խնդիրներով աշխատանքային խմբի մեկնաբանության համաձայն, փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանության ցանկացած միջոցառում պետք է ուղղված լինի առաջին հերթին փոքրամասնություններին պատկանող անձանց ֆիզիկական գոյության պահպանմանը, ներառյալ` ցեղասպանությունից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելը:
Դուրբանի 2001 թվականի հռչակագրում սահմանվում է, որ այն բնակավայրեորւմ, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, պետք է պաշտպանված լինի «նրանց էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը, և որ այդ փոքրամասնություններին պատկանող անձինք պետք է ունենան հավասար հնարավորություններ և օգտվեն մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, առանց որևէ տիպի խտրականության։ (հոդված 66)։
Ինչպես 2004-ի հունվարին Ստոկհոլմի միջազգային ֆորումում նշեց ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը. «Մենք պետք է պաշտպանենք հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքները, քանի որ նրանք ամենից հաճախ դառնում են ցեղասպանության զոհ»:
Անհարգալից վերաբերմունքը, անպաշտպանությունը և փոքրամասնությունների իրավունքների չպահպանումը կարող են լինել այն հիմնական գործոնները, որոնց պատճառով շատ հաճախ ազգային փոքրամասնության համայնքները ստիպված են լինում տեղահանավել այս կամ այն բնակավայրից դեպի այլ բնակատեղի, երբեմն էլ կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ անգամ համայնքը վերանալու վտանգի առաջ կանգնի։ Ստացվում է, որ փոքրամասնությունների պարտադրված տեղահանվելու հանգամանքը կարող է վկայել այն մասին, թե ինչպես են պաշտպանվում ազգային փոքրամանսնությունների իրավունքները այն երկրում, որտեղից նրանք ստիպված են լինում հեռանալ։
Կարևոր է նշել, որ փոքրամասնությունների գոյությունը պաշտպանելը նաև պահանջում է հարգանք և պաշտպանություն նրանց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ, ինչը նրանց ազգային կամ համայնքնային ինքնության կարևորագունյ տարրերից են: