Հունիսի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ COVID-19-ը անհամաչափ և առավել բացասական ազդեցություն ունի հատկապես ազգային,կրոնական և լեզվական փոքրամասնությունների վրա։
Հայտարարության մեջ նշվում է, որ պետությունները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն առկա անհավասարության հետևանքներին և խտրական վերաբերմունքին, որոնց ենթարկվում են տարբեր խմբերի անձինք, այլև դրանց խորքային պատճառներին։
Հայտարարության մեջ խոսվում է նաև պետությունների կողմից ազգային և էթնիկ փոքրամասնությունների խմբերի նկատմամբ Covid-19-ի մասով առանձին քաղաքականություն մշակելու և իրականացնելու անհրաժեշտության մասին։
Հայտարարության տարածումից հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքնրերի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակեց նաև Covid-19-ի՝ ազգային և էթնիկ փոքրամասնությունների վրա ազդեցությունը մեղմելու կամ վերացնելու մասին ուղեցույցները։
- COVID-19-ը անհամաչափ և առավել բացասական ազդեցություն ունի ազգային,կրոնական և լեզվական փոքրամասնությունների վրա:
- Որոշ փոքրամասնությունների շրջանում մահվան դեպքերը մի քանի անգամ գերազանցում են ընդհանուր նորման։
- Փոքրամասնությունների համայնքները մեծապես զգայուն են նաև համավարակի տնտեսական հետևանքների նկատմամբ։
- Որոշ փոքրամասնությունների համար ապահովված չեն սոցիալական հեռավորության և մեկուսացման հնարավորությունները։
- Շատ ազգային և էթնիկ խմբեր էլ ապրում են ջրի և սանիտարական անբավարար հասանելիության պայմաններում։
- COVID-19- ի մասին տեղեկատվությունը բավարար մատչելի ու հասանելի չէ ազգային փոքրամասնությունների լեզուներով։
- Շատ երկրներ մշակում են հատուկ քաղաքականություն և կիրառում են հատուկ միջոցներ ազգային փոքրամասնությունների վրա Covid-19-ի ազդեցությունը մեղմելու համար։