Հեղինակավոր Human Rights Watch-ը հրապարակել է ծավալուն հայտարարություն՝ ”Հայաստան․ Ակտիվիստի նենգամիտ հետապնդում” վերնագրով։ https://www.hrw.org/news/2021/06/16/armenia-malicious-prosecution-activist

Հայաստանի իշխանությունները պնդում են կեղծ քրեական մեղադրանքները իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ, այսօր հայտարարել է Human Rights Watch-ը: Մեղադրանքները կապված են Սուլթանյանի տված առցանց հարցազրույցի հետ, որում նա խոսել է մի շարք խնդիրների մասին, որոնց, իր կարծիքով, բախվում է եզդիական համայնքը Հայաստանում:

«Չնայած Հայաստանի իշխանությունները կարող են համաձայն չլինել Սուլթանյանի հարցազրույցի բովանդակության հետ, դրանում նրա արտահայտած կարծիքները լիովին տեղավորվում են միջազգային իրավունքով պաշտպանվող իրավաչափ խոսքի սահմաններում», — ասաց Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցացված տնօրենը: «Իշխանությունները պետք է անհապաղ հրաժարվեն Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից և ապահովեն, որ անհարկի միջամտություն չլինի նրա օրինական իրավապաշտպան աշխատանքին»:

Սուլթանյանը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է, որը 2018 թվականից աշխատում է Հայաստանում համայնքների մոբիլիզացման, իրազեկման մակարդակի բարձրացման և հակակոռուպցիոն խնդիրների շուրջ:

2020թ. հոկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական հետապնդում է սկսել Սուլթանյանի դեմ՝ հիմնվելով այն հարցազրույցի վրա, որը նա տվել էր Yezidinews.am կայքին, որը հրապարակվել էր 2020 թվականի հունիսին: Քննիչը վկայակոչում է Սուլթանյանի մի քանի հայտարարություններ` Հայաստանում ազգային և էթնիկ փոքրամասնություն հանդիսացող եզդիների շրջանում ազգային թշնամանք հարուցելու քրեական հետապնդումը հիմնավորելու համար:

Քննիչը վկայակոչել է Սուլթանյանի հարցազրույցի հայտարարությունները, որոնք, ի միջի այլոց, պնդում էին, որ եզդիները Հայաստանում խտրականության են ենթարկվում, որ չեն կարողանում ուսումնասիրել իրենց լեզուն կամ զարգացնել իրենց մշակույթը, և որ նրանք բավարար չափով ներկայացված չեն տեղական ինքնակառավարման մարմիններում: Քննիչը վկայակոչել է նաև Սուլթանյանի այն պնդումները, թե հայերը բռնազավթել են եզդիական ունեցվածքը, որ իշխանությունները չեն պաշտպանում նրանց իրավունքները, և որ եզդիները ապրում են «վախի մեջ»:

Հետաքննությունը, ամենայն հավանականությամբ, հարուցվել է՝ հիմնվելով արմատական խմբավորում հանդիսացող «Վետո» շարժման առաջնորդի բողոքի հիման վրա, որը ձեռք է բերել մարդու իրավունքների պաշտպանների դեմ ագրեսիվ թշնամանք սերմանողի համբավ Հայաստանում:

Քրեական գործը խնդրահարույց է նաև դատավարական տեսանկյունից, հայտարարել է Human Rights Watch-ը: Չնայած հետաքննությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերին, իշխանությունները Սուլթանյանին տեղեկատվություն են տրամադրել այդ մասին միայն 2021թ. մայիսին: 2020թ. նոյեմբերի 21-ին ստացված պատասխանում` տեղեկատվություն ստանալու պաշտոնական հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ն Սուլթանյանին հաստատել է, որ քրեական հետաքննություն է իրականացվում, սակայն նրան չի տրամադրել որևէ լրացուցիչ տեղեկություն կամ հետաքննությունն սկսելու մասին որոշման պատճեն: ԱԱԾ-ն Սուլթանյանին տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում նա չունի դատավարական կարգավիճակ, ուստի չի կարող պահանջել գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Սուլթանյանի հետ տեղեկատվություն փոխանակելուց հրաժարվելը նույնիսկ այն ժամանակ, երբ նա հանդիսանում էր քննության կողմ, խախտում է Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները, որոնք պաշտպանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներով:

Մայիսի 20-ին ԱԱԾ-ն Սուլթանյանից առգրավել է երեք համակարգիչ, մեկ համակարգիչը պատկանում էր ընտանիքի անդամներից մեկին, երկու հեռախոս և մի քանի USB կրիչ:

2021թ.-ի հունիսի 2-ին Human Rights Watch-ը դիմել է դատախազություն` հորդորելով հրաժարվել Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից և ապահովել, որ նա հնարավորություն ունենա իրականացնել իր օրինական իրավապաշտպան գործունեությունը՝ առանց ավելորդ միջամտությունների: Դատախազությունը հունիսի 10-ի պատասխանում նշել է, որ հետաքննությունը սկսվել է «ազգային և միջազգային նորմերի համաձայն», և որ հանգամանքները չեն կարող մեկնաբանվել որպես Սուլթանյանի իրավունքների ոտնահարում:

Իշխանությունները Սուլթանյանի հայտարարությունները սխալմամբ որակել են որպես «հրահրում», — հայտարարել է Human Rights Watch-ը: Դրանք տեղավորվում են միջազգային իրավունքի, մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի ներքո պաշտպանված օրինական խոսքի սահմաններում: Որպես երկու պայմանագրերի կողմ՝ Հայաստանի կառավարությունը խոսքի ազատությունը պաշտպանելու հատուկ իրավական պարտավորություններ ունի:

«Հայաստանի իշխանությունները խախտում են Սուլթանյանի խոսքի ազատության իրավունքը», — հայտարարել է Գոգիան: «Չնայած ազգային և էթնիկական ատելության դեմ պայքարը կառավարության պարտականությունն է, այն չի իրականացվում իրավաչափ խոսքը քրեականացնելու կամ զգայուն հարցեր բարձրաձայնողների իրավունքները այլ կերպ խախտելու միջոցով»:




Ո՞րն է իրական ազգային թշնամանքի հարուցումը, և որը՝ ապօրինի քրեական հետապնդում։ Continue reading “Ո՞րն է իրական ազգային թշնամանքի հարուցումը․ հաղորդում հանցագործության մասին”




Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի գործունեության կարևոր ոլորտներից է բարեգործական-սոցիալական աջակցության տրամադրումը կարիքավոր եզդի ընտանիքներին։ Continue reading “Ֆինանսկան օգնություն՝ կարիքավոր եզդի ընտանիքներին”




Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Continue reading “Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ազգային փոքրամասնությունների մասին դրույթներ գրեթե չկան”




Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց համապետական ցուցակի երկրորդ մասում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են առաջադրել 4 կուսակցություն և 1 դաշինք։ Continue reading “Ազգային փոքրամասնություններից թեկնածուներ ներկայացրել են 4 կուսակցություն և 1 դաշինք”




? Հայաստանի եզդիաբնակ գյուղերով մեր այցելությունների հերթական ու կարևոր կանգառը Ալագյազ խոշորացված համայնքում էր։ Այստեղ զրուցեցինք համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի, համայնքային աշխատողների ու բնակիչների հետ։




⚖ Փոքրամասնությունների իրավունքները մարդու իրավունքների միջազգային իրավական համակարգի կարևորագույն բաղկացուցիչ են: Պետությունները ստանձնում են միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններ` հարգել, պաշտպանել և իրացնել մարդու իրավունքները, ներառյալ փոքրամասնությունների իրավունքները:

? Փոքրամասնությունների իրավունքները, որոնք դիտարկվում են Մարդու իրավունքների միջազգային շրջանակներում, համընդհանուր են, անքակտելի, անկախ և անբաժանելի: Պետությունները, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտներ, ունեն իրավական և բարոյական պարտավորություն պաշտպանելու այդ սկզբունքները:




ℹ Փոքրամասնությունների իրավունքներն ամրապնդում են ազգամիջյան հարաբերությունները: Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը իր մեջ ներառում է հանդուրժողականության և միջմշակութային երկխոսության ծավալում: Փոխադարձ հարգանքն ու փոխըմբռնումը խրախուսելով ՝ հասարակություն կազմող տարբեր խմբերը պետք է կարողանան համագործակցել և երկխոսել միմյանց հետ՝ պահպանելով իրենց ինքնությունը:




?? Այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրը։ Ձեզ ենք ներկայացնում եզդի բանաստեղծ Օրդիխանե բանաստեղծությունը մեր թարգմանությամբ՝ նվիրված հայ եզդիական բարեկամության սիմվոլ հերոսներին՝ Անդրանիկ ու Ջհանգիր աղային: Continue reading “Ordîxanê Lezgî Biratî / Օրդիխանե Լազգի- եղբայրություն”




? Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում շատ կարևոր է հավասարության սկզբունքի պաշտպանությունը։

? Փոքրամասնությունները հաճախ անբարենպաստ, մարգինալացված և խոցելի վիճակում են։ Հետևաբար հատուկ միջոցներ են պահանջվում, որպեսզի նրանք օգտվեն նույն իրավունքներից, ինչ մնացած բնակչությունը: