«21֊րդ դարում նույնիսկ ամոթ է կրթություն չստանալը, հուսամ կգա մի ժամանակ, երբ դպրոց գնալը ոչ ամոթ կլինի, ոչ հերոսություն»,֊ ասում է Կնայզը։

Եզդի երիտասարդների ձայնը հաղորդման հերոս` Կնյազ Սալոյանը խոսում է իր երազանքների ու համայնքում առկա խնդիրների մասին։

 




Տարիներ առաջ Ջիվանու անվան երաժշտական դպրոցում ստեղծվեց եզդիական դասարան, որի առաջին սաներից էր 4 ամյա Նվեր Ուզոևը։

Continue reading “Նվեր Ուզոև․ Եզդի երիտասարդների ձայնը”




Եզդի երիտասարդների ձայնը հաղորդաշարի հերթական հերոսը աշակերտուհի Քրիստինա Հասոյանն է, մեկն այն եզդի երիտասարդներից, ով երազում է բարձրագույն կրթության մասին ու ծնողների օգնությամբ փորձում կյանքի կոչել այն։  Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Քրիստինա Հասոյան”



«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Խթանելով ներառական կառավարումը Հայաստանի բազամամշակութային համայնքներում» ծրագրի շրջանակներում 5 ազգությամբ եզդի երիտասասրդներ հնարավորություն ստացան մեկամսյա փորձառություններ անցնել ազգությամբ եզդիներով բնակեցված 3 խոշորացված համայնքների՝ Մասիսի, Արմավիրի և Մեծամորի համայնքապետարաններում: Continue reading “Եզդի երիտասարդները համայնքապետարաններում պրակտիկա անցնելու հնարավորություն ունեցան”




Այս տաղանդաշատ երիտասարդը, ում ոգեշնչման աղբյուրը Լեոնարդո դա Վինչին է, Ռուստամ Աջոյանն է։ Ռուստամը նկարչությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից, նկարել սովորել իր պապիկից։ Ռուստամի մասին պատմող այս տեսանյութը գուցե ոգևորի ևս մեկ երիտասարդի և ամուր կապի արվեստին։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Ռուստամ Աջոյան”




«Սպորտը ինձ համար միայն հոբբի չէ, այլ նաև կյանք է»։ Արթուր Հասոյանն է, «Եզդի երիտասարդների ձայնը» հաղորդաշարի հերթական տաղանդաշատ երիտասարդը, ում երազանքներն ու նպատակները տանում է մի տեղ՝ հաղթանակ։

Հարցին, թե ինչպես են պատկերացնում Արթուրին տարիներ անց, բոլորն անխտիր պատասխանում են․ «չեմպիոն»։

Արթուրի սպորտային կարիերայի ճանապարհին իրեն օգնում ու քաջալերում են իր ընտանիքն ու մարզիչները։ Շուտով զորացրվելու է բանակ, սակայն վերադառնալուն պես շարունակելու է տարբեր հարթակներում բարձրացնել Հայաստանի ու եզդիական դրոշները։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Արթուր Հասոյան”




Յանա Ուսոյանը մանկուց սիրել է բժշկությունն ու բժշկական ճերմակ հագուստը։ Յանան սովորում է դեղագործության մասնագիտությամբ, հետագայում ցանկանում է շարունակել կրթությունը համալսարանում։ «Այս առումով բախտս բերել է, ծնողներս աջակցում են»․ նշում է Յանան և հորդորում մյուսներին էլ չվախենալ երազանքներ ունենալուց։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Յանա Ուսոյան”