Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններից մեկը Մոլոկաններն են։ Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները: Մոլոկանները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Պոդկաստը պատմում է Հայաստանում բնակվող մոլոկանների և այսօր արդեն միակ ամբողջությամբ մոլոկանաբնակ Ֆիոլետովո համայնքի մասին։